Լրահոս
Օրվա լրահոսը

Շաղափ և Լանջանիստ գյուղերի մոտակայքում՝ Ուրծի լեռներով մինչև Սուրբ Կարապետ եկեղեցի, այրվել է մոտ 200 հա խոտածածկ տարածք

Օգոստոս 25,2018 15:12

Օգոստոսի 24-ին, ժամը 14:29-ին  «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ  Արարատի մարզի Շաղափ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շաղափ գյուղի «Փառքի տարածք» կոչվող հատվածից 500 մ դեպի վերև՝ Լանջանիստ գյուղի վարչական տարածքում` Ուրծի լեռներով մինչև Սուրբ Կարապետ եկեղեցի:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:27-ին, մարվել` 01:28-ին:

Այրվել է մոտ 200 հա խոտածածկ տարածք, Վեդի-Լանջառ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում՝ մոտ 2 հա բուսածածկույթ և մասնակի ջերմահարվել է 40 բերքատու ծառ (խնձորենի, սալորենի):

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Ուրցաձոր, Լանջառ, Շաղափ համայնքների ղեկավարները, մոտ 25 համագյուղացիներ և 32 հրշեջ-փրկարար:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031