Լրահոս
Օրվա լրահոսը

Աճառյան-Ծարավ Աղբյուր և Աճառյան-Մարշալ Բաբաջանյան խաչմերուկներում առկա լուսացույցների հետ տեղադրվել են նաև ձախ սեկցիաներ

Օգոստոս 31,2018 20:00

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարները նախականխելու նպատակով ձախ երթևեկող և հետադարձ կատարող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորելու համար Երևան քաղաքի Աճառյան-Ծարավ Աղբյուր և Աճառյան-Մարշալ Բաբաջանյան խաչմերուկներում առկա լուսացույցների հետ 01.09.2018թ. տեղադրվել են նաև ձախ սեկցիաներ:

Միաժամանակ՝ Աճառյան փողոցի 5 խաչմերուկներում (Աճառյան-Ծարավ Աղբյուր, Աճառյան-Աճառյան փողոցի 1-ին փակուղի, Աճառյան-Մարշալ Բաբաջանյան, Աճառյան-Աճառյան փողոցի 2-րդ նրբանցք, Աճառյան-Առինջ գյ. ճանապարհ) լուսացույցների աշխատանքային ռեժիմները կորդինացվել են այնպես, որ տրանսպորտային միջոցներն Աճառյան փողոցով երթևեկեն առանց հապաղումների, որի արդյունքում փողոցը դառնում է «կանաչ ալիք»:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031