Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Դատավորը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կամքին հակառակ ներգրավել է հանրային պաշտպան և երկարաձգել կալանքը. Տիգրան Աթանեսյան

Սեպտեմբեր 01,2018 20:36

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը խախտելով Սահմանադրության, Կոնվենցիայի և քրեական դատավարության բոլոր վերաբերելի նորմերը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կամքին հակառակ ներգրավել է հանրային պաշտպան և առանց պաշտպանության կողմի ներկայության որոշում է կայացրել կալանքի ժամկետը երկարացնելու մասին։

Նման խայտառակ և բացահայտ ապօրինություն դժվար էր պատկերացնել Նոր Հայաստանում, սակայն դա արդեն փաստ է։ Ակնհայտ է նաև, որ նման ապօրինություն կարող էր տեղի ունենալ միայն իրավապահ ողջ համակարգի համատեղ ջանքերով։ Կարծում եմ, ամեն ինչ առավել քան պարզ է։ Օրենքը և արդարադատությունն այստեղ պարզապես բացակայում են, իսկ տեղի ունեցողը մի օր պետք է դառնա առանձին քննության առարկա։

Տիգրան ԱԹԱՆԵՍՅԱՆ

փաստաբան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930