Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը Երեւանի համապարփակ գույքագրման կոչ է անում

Սեպտեմբեր 04,2018 18:45

 Սեպտեմբերի 23-ին նախատեսվող քաղաքապետի եւ ավագանու ընտրություններում 12 մասնակիցներից պաշտոնապես 5-րդ համարի ներքո գրանցված «Ժառանգություն» կուսակցությունն այսօր հրապարակեց մայրաքաղաքային իր ամբողջական ծրագիրը:

Ժառանգության ծրագիրը ներառում է հատվածներ, որոնք վերաբերում են  քաղաքացիական իրավատեր ու հաշվետու կառավարմանը, համատիրությունների եւ քաղաքի զարգացման ծրագրերին, բնապահպանությանը, առողջապահությանը, կրթությանն ու մշակույթին, խաղաղությանն ու պաշտպանվածությանը, օրինական ու պատասխանատու կառուցապատմանը, անօթեւանության բացառմանն ու  աշխատատեղերի բացման հրամայականին, մարդավայել կոմունալ սպասարկմանը եւ որակյալ հանրային ծառայություններին, բարեկարգ, լուսավոր փողոցներին ու ասֆալտապատ ճանապարհներին, հարմարավետ, մատչելի հանրային տրանսպորտին եւ բարենպաստ գործարար միջավայրին:

Հրապարակման առթիվ «Ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը կոչ արեց անմիջապես իրականացնել Երեւան քաղաքի գույքագրման բազմաոլորտային վերլուծականը`ընդերքից մինչեւ նրա իրավասության տակ գտնվող յուրաքանչյուր տիրույթ, տարածք ու ծավալ:

«Երեւանը ողջ Հայկական աշխարհի սիրտն ու նյարդային համակարգն է, եւ մենք բոլորս միասին պետք է աշխատենք, որպեսզի մեր հին ամրոցը դառնա համաշխարհային կարգի ժամանակակից մայրաքաղաք», – ասաց Հովհաննիսյանը:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930