Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Տեսնում են՝ Արտակ Զեյնալյանն անխոցելի է, Էդմոն Մարուքյանին են սկսում խոցել». Էդմոն Մարուքյան

Սեպտեմբեր 15,2018 22:27

«Լույս» դաշինքի առաջնորդ Էդմոն Մարուքյանն այսօր դավթաշենցիների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ վերջին օրերին լուրջ հակաքարոզչություն է սկսվել իրենց դաշինքի նատմամբ.

«Մարդիկ տեսնում են՝ Արտակ Զեյնալյանն անխոցելի է, Էդմոն Մարուքյանին են սկսում խոցել, տեսնում են ՝քիչ է, Արամ Սարգսյանին են անցնում, հետո անցնում են ցուցակին, վստահված անձանց, հետո ասում են՝ պաստառը չգիտես՝ ինչ են արել… սուտ, խեղաթյուրված բաներ են տարածվում…լավ, ինչ է եղել, ինչն է խնդիրը, որ այդպես բուռն կազմակերպված, մեծ փողեր դրած, լավ տեխնիկաներ օգտագործած տեսանյութեր եք պատրաստում մեր մասին»:  Ըստ նրա՝ իրենց քարոզարշավն այնքան կազմակերպված է, որ հարամ անելու փորձերը կձախողեն:

«Քարոզարշավը հարամ չի լինելու, այդ ռեսուրսներն ափսոս են, ինչքան ծախսում եք, այնքան հզորանում ենք»,- հավելեց Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով սեւ PR-ից իրենք հասկանում են, որ իրենց ընտրողների բանակը մեծանում է, իրենց գործերը լավ են, իրենց մասին մարդիկ ավելի շատ են իրազեկվում. «Ինձ համար սեւ PR-ը ինդիկատոր է, այստեղից պատասխանեմ այդ սեւ PR-ով զբաղվողներին, մենք ձեզ մաղթում ենք սեր եւ համերաշխություն, դրանից այն կողմ, որեւէ բան չունենք մաղթելու»:

Քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ իրենց թիմում ներկայացված են կառավարման բոլոր ոլորտներում հարուստ փորձ ունեցողներ, «Երեւանը միայն աղբահանության, տրանսպորտի, ջեռուցման, շենքերի խնդիր չէ, մենք կարող ենք ոչ միայն դրանք լուծել. դրանց լուծման նպատակն այն է, որ զբաղվենք ստեղծագործ աշխատանքով ու կարողանանք մեզ երջանիկ զգալ»:

Դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ նկատեց, որ քաղաքապետարանում պետք են հմուտ ու գիտակ մարդիկ, որոնք չեն տապալի գործը. «Ովքեր գրասենյակ մտնելուն պես, գիտեն՝ Երեւանն ինչ խնդիրներ ունի ու ինչպես լուծել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930