Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեպի Մանկական Եվրատեսիլ». առաջին մրցանակակիր

Սեպտեմբեր 22,2018 21:26

Րոպեներ առաջ ավարտվեց «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը։ Հայաստանը Մինսկում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»  միջազգային երգի մրցույթում կներկայացնի L.E.V.O.N-ը` համանուն երգով:

Հաղթողը որոշվեց միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, երեխաների միջազգային ժյուրիի կողմից եւ հեռուստադիտողների քվեարկությամբ։

Հիշեցնենք, որ միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետները, իսկ երեխաների միջազգային ժյուրիի կազմում ՝ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախորդ տարիների մասնակիցները։

Ժյուրիի անդամների անուններն ու քվեարկության մանրամասն տեղեկությունները կհրապարակվեն  Հանրային հեռուստաընկերության կայքում (քվեարկության գործընթացի անաչառությունը երաշխավորելու նպատակով):

Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930