Ուզբեկստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Սամարղանդում, այսօր մեկնարկում է շախմատի 46-րդ համաշխարհային օլիմպիադան, որին մասնակցում են նաեւ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները։
Արդեն կայացել են վիճակահանությունները, հայտնի են մեր ընտրանիների մրցակիցները, իսկ թիմերի ավագները հրապարակել են առաջին տուրում հանդես եկող մեր շախմատիստների անունները։ Ըստ հերթականության, խաղատախտակների առջեւ կնստեն։
Տղամարդիկ: Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը։
Կանայք։ Մարիամ Մկրտչյան, Էլինա Դանիելյան, Սուսաննա Գաբոյան, Անահիտ Մկրտչյան։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































