Լրահոս
Օրվա լրահոսը

Խստացումներ՝ ԵԽԽՎ-ում. մեկնարկում է աշնանային նստաշրջանը

Հոկտեմբեր 08,2018 14:14

Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը:

Վեհաժողովը պետք է քննարկի հավատարմագրերի եւ քվեարկությունների վերաբերյալ իր որոշումների կայացման գործընթացի խստացմանը վերաբերող հարցեր:

Նախատեսված է «Եվրոպայի խորհուրդ. ճգնաժամի մեջ գտնվող կազմակերպություն» խորագրով ազատ քննարկում:

Նստաշրջանի ընթացքում հատուկ քննարկում կկազմակերպվի ազգային խորհրդարանների՝ ապակենտրոնացման գործընթացում ունեցած դերակատարության մասին: Ելույթով հանդես կգա ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահը:

Ելույթներով հանդես կգան Թունիսի ԱԳ նախարարը, Խորվաթիայի ԱԳ և Եվրոպայի հայերի նախարարը:

Այսօր՝ նստաշրջանի առաջին օրը, ուկրաինացի պատվիրակ Օլենա Սոտնիկը կներկայացնի զեկույց Թուրքիայում հունիսի 24-ին անցկացված արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, կանցկացվի նաև ազատ քննարկում Եվրոպայի խորհրդի ապագան թեմայով: Նստաշրջանի ընթացքում կքննարկվեն նաև միգրանտներին, իսլամաֆոբիային առնչվող խնդիրներ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031