Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է Հայկ Մարությանը լուծելու Երեւանի վթարային բնակֆոնդի հարցը

Հոկտեմբեր 10,2018 17:39 Share

Ինչպես է Հայկ Մարությանը լուծելու Երեւանի բնակֆոնդի հարցը, որի, 70-80 տոկոսն, ըստ մասնագետների, վթարային վիճակում է, ամրացման, վերակառուցման եւ ընդհանրապես քանդելու կարիք ունի: Aravot.am-ի այս հարցին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց. «Այս առումով ոչ թե ծրագրեր ունենք, այլեւ՝ անելիքներ: Այն շենքերը, որոնք կառուցվել են Սովետական միության տարիներին, կոնկրետ տարիներ ունեն, այնուհետեւ պետք է փոխվեն: Այսինքն՝ քանդվեն եւ նրանց տեղը կառուցվեն նորերը, եւ, այդ առումով աշխատանքներ ունենք անելու: Ոչ միայն քաղաքապետարանով է դա սահմանափակվելու, այլեւ՝ կառավարության հետ համագործակցությամբ: Որովհետեւ սա ֆինանսական շատ մեծ բեռ է եւ մենք, բոլորս միասին, Հայաստանի քաղաքացիները, Երեւանի բնակիչները պետք է այս առումով հասկանանք ինչ ենք անում: Պետք է քանդվի նորը կառուցվի, այստեղ պետք է հասկանալ թե այդ ֆինանսական հոսքերը որտեղից ենք ձեռք բերելու»:

Քաղաքապետի խոսքով օրինակ՝ Մոսկվայում սկսել են այդ հարցը քիչ-քիչ լուծել. «Իհարկե վաղ թե ուշ այդ խնդրի առաջ կանգնելու ենք, բայց դա չի նշանակում, որ հնարավոր է առաջիկա 5 տարվա մեջ անել, բայց որ պետք է այսօրվանից մտածել՝ դա վստահաբար»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031