Լրահոս
Օրվա լրահոսը

Հետախուզման մեջ գտնվող Ազատամուտ համայնքի ղեկավարը հիվանդանոցում է

Հոկտեմբեր 10,2018 18:35 Share

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է համայնքի ղեկավարներից մեկի կողմից ինքնիրավչության, նրա հանդեպ քրեական գործ հարուցելու, վերջինիս հանդեպ հետախուզում հայտարարելու մասին: Պարզեցինք, որ քրեական գործը վերաբերում է Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանին: Զանգահարեցինք Ժ. Մարտիրոսյանի բջջային հեռախոսահամարին:

Պատասխանեց նրա որդին, որը հայտնեց, որ Ժ. Մարտիրոսյանը հոկտեմբերի 8-ից գտնվում է Երեւանի հիվանդանոցներից մեկում: Նա ասաց, որ ոստիկանները եղել են այդ հիվանդանոցում, Ժ. Մարտիրոսյանը ներկայումս այդտեղ բուժում է ստանում:

Հավելենք, որ Ազատամուտի ավագանու 9 անդամներից 5-ը, համայնքի բնակչության մի ստվար մասը պահանջում է 2008 թվականից Ազատամուտ համայնքը ղեկավարող, ՀՀԿ անդամ Ժ. Մարտիրոսյանի հրաժարականը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Խմբ. Հիշեցնենք՝ Ժորա Մարտիրոսյանը ԲՀԿ-ական էր, հետո ՀՀԿ-ական, իսկ մայիսի 6-ին հրապարակեց որոշում շարժմանը միանալու մասին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031