Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ղուլարյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել. մինչ ՀՀԿ-ն ՀՀՇ-ին անդամագրվելու դիմում էր գրել, դրանից առաջ էլ՝ կոմունիստ էր

Հոկտեմբեր 10,2018 19:30 Share

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը, որը մոտ երկու տասնամյակ է Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել: Լուրը, «Արմենպրեսի» հետ զրույցում հաստատել են Քաղաքաշինության կոմիտեից՝ նշելով, որ պարոն Ղուլարյանն այսուհետ իր փորձառությունը քաղաքաշինության ոլորտին կծառայեցնի եւ իր նպաստը կունենա երկրի զարգացմանը որպես անկուսակցական:

Արմեն Ղուլարյանը ներկայումս զբաղեցնում է Քաղաքաշինության կոմիտեի առաջին տեղակալի պաշտոնը:

Ղուլարյանը ծննդով Իջեւանից է, մասնագիտությամբ՝ ճարտարապետ: Նա Հայաստանի ամենաերկարակյաց մարզպետներից է: Պարոն Ղուլարյանը Տավուշի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է 15 տարի: Արմեն Ղուլարյանը հայտնի է որպես Համապետական ընտրություններին հօգուտ ՀՀԿ-ի իր ակտիվ գործունեությամբ:

2014 թվականին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք,Արմեն Ղուլարյանը կառավարության որոշմամբ նշանակվել է քաղաքաշինության նախարարի տեղակալ: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք քաղաքաշինության նախարարությունը վերակազմավորվեց՝ դառնալով Քաղաքաշինության կոմիտե: Մինչ օրս պարոն Ղուլարյանը սույն կոմիտեի նախագահի տեղակալն է:

Ի դեպ, կարկառուն հանրապետական Արմեն Ղուլարյանը ժամանակին եղել է կոմունիստական կուսակցության անդամ։ 1995 թվականին Իջեւանի քաղխորհրդի նախագահի պաշտոնում եղած ժամանակ հայտ է ներկայացրել ՀՀՇ կուսակցությանն անդամագրվելու համար, սակայն այդպես էլ չի անդամագրվել։ Ավելի ուշ համալրել է ՀՀԿ-ի շարքերը:

Ըստ մամուլի հրապարակումների, Արմեն Ղուլարյանը բանակում չի ծառայել, սակայն սա չի խանգարել, որպեսզի նրան շնորհվի ՀՀ զինված ուժերի գնդապետի կոչում:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031