Լրահոս
Օրվա լրահոսը

Գարի Քյոսայանը նվեր կանի Երեւանին

Հոկտեմբեր 25,2018 16:00

Աշխարհի բազմաթիվ քաղաքներում համերգներով հանդես եկած, բայց լավագույն քաղաքը Երեւանը համարող ջազային երաժիշտ Գարի Քյոսայանը իր հերթական համերգը նվիրում է մայրաքաղաքի 2800-ամյակին: «Առավոտի» հետ զրույցում խոսելով իր անցած ճանապարհից՝ ջազի «հնաբնակը» հիշեց, որ 20 տարեկանում արդեն հանդես էր գալիս ԽՍՀՄ-ի մասշտաբով լավագույն ջազ ակումբներում, 18 տարեկանում Մոսկվայի «Մետելիցա» սրճարանում է նվագել եւ տեղի սիրված դաշնակահարն է եղել, նաեւ «Ժեմչուժինա» հյուրանոցում է նվագել:

Գարի Քյոսայանը մի դրվագ պատմեց. «Ընկերներով նստած էինք, էլեկտրաերգեհոն կար` «Վերմոնա»: Ես երգեհոնի գիտակ էի: Ընկերս 10 ռուբլի տվեց իրենց ղեկավարին, խնդրեց, որ նվագեմ: Նվագեցի Ջիմի Սմիթի գործերից մեկը, բոլորը սկսեցին պարել, խնդրեցին մի քանի գործ էլ նվագել: Քիչ անց ղեկավարը տասը ռուբլին վերադարձրեց, ասաց, որ դեռ իրենք պետք է փող տան»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդացեք

«Առավոտ»

24.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031