Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյանը չի լինի ՀՀԿ-ի ցուցակում

Նոյեմբեր 12,2018 22:15

«Ես որեւէ ցուցակում չեմ լինելու, ես իմ ամբողջ հնարավորություններով կօժանդակեմ կուսակցությանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը`պատասխանելով հարցին`լինելո՞ւ է ՀՀԿ-ի ցուցակում, քան որ կուսակցությունը որոշում կայացրեց`մասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Որոշումը Սամվել Նիկոյանինն է. «Ես երկար տարիներ պառլամենտում եմ, մտածում եմ`ժամանակն է, որ նոր մարդիկ գան: Այն, ինչ ունի սկիզբ, պետք է նաեւ իր վերջն ունենա: Նորմալ երեւույթ է: Բայց ես, իմ ամբողջ հնարավորություններով, աշխատելու եմ, որ իմ կուսակցությունը ներկայացված լինի խորհրդարանում, որովհետեւ ՀՀԿ-ն միակ իրական ընդդիմությունն է»:

Իսկ «Լո՞ւյսը», ԲՀԿ-ն՞`մեր դիտարկումներին, Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Մնացած բոլորն ընդամենը կամ խաղում են, կամ քծնում են, կամ վախենում են»: Մեր զրուցակցի կարծիքով, այս քարոզարշավի հիմնական էությունը եւ իր մատուցմամբ`աբսուրդը, լինելու է այն, որ իրենց ընդդիմադիր անվանող ուժերը պայքարելու են ոչ թե իշխանության դեմ, այլ «իրական ընդդիմություն» ՀՀԿ-ի:

ՀՀԿ-ն հավակնում է երկրորդ հորիզոնականին. ի՞նչ հնարավորություններ կան, հարցի պատասխանն էլ եղավ. «Մտահոգ քաղաքացին, որը երբեք էլ մինչեւ հիմա մեր ընտրողը չի եղել, ընտրելու է ՀՀԿ-ին, որովհետեւ ՀՀԿ-ն ունի փորձառություն, տիրապետում է պետական կառավարման ամբողջ համակարգին, ինտելեկտուալ շատ անհատներ կան ՀՀԿ-ում, որոնք կարող են լավագույնս իրականացնել ընդդիմության դերակատարումը: Մենք չենք լինի ամեն ինչը մերժող, ջարդող, փշրող ընդդիմություն, մենք կլինենք ինստիտուցիոնալ, պետության եւ ժողովրդի մասին մտածող նորմալ ընդդիմություն: Կա մեր ժողովրդի բավական մեծ տոկոս, որը մտահոգ է»:

Դիտարկմանը, որ այդ մտահոգ քաղաքացիները տարիներ շարունակ դժգոհ են եղել նաեւ ՀՀԿ-ի իշխանությունից, Սամվել Նիկոյանը պատասխանեց, որ կան շատ քաղաքացիներ, որոնք  դժգոհ են եղել ՀՀԿ-ի իշխանությունից, բայց այս ամիսների ընթացքում նրանք միացել են ՀՀԿ-ի հավատարիմ ընտրողներին. «Դա մեզ հույս է ներշնչում, որ հաջողություն կգրանցենք: Հասարակության մեջ կա մտահոգություն այն առիթով, ինչ հիմա է կատարվում`հաշվի առնելով կառավարության մեջ փորձառու մարդկանց բացակայությունը, հաշվի առնելով այն մարտահրավերներ, որոնք կան մեր պետության առջեւ, հաշվի առնելով անվտանգության խնդիրները, որ սովորական իրավիճակներում, հաճախ, արտաքին քաղաքական հարցերում, թույլ են տրվում աններելի սխալներ`առանց հիմնավորումների, որոնց համար հետո մեր ժողովուրդն ու պետությունն են պատասխան տալու: Այդ մտահոգ մարդկանց թիվը ավելանում է: Սա այն բազան է, որի վրա մենք հիմնվելու ենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930