Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը չի մասնակցի արտահերթ ընտրությանը. «Ա1+»

Նոյեմբեր 12,2018 22:55

«Ա1+». Այսօր կայացել է ՀԱԿ քաղաքական խորհրդի նիստ, որում որոշում է կայացվել չմասնակցել ԱԺ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությանը։

Այսօր նմանատիպ որոշում կայացրել էր նաև Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն։

Ավելի վաղ ընտրություններին չմասնակցելու որոշումներ էին կայացրել ՀԴԿ-ն, ԱԺՄ-ն, ԱԺԴ-ն, մի շարք այլ կուսակցություններ։

Վերադառնալով ՀԱԿ-ին՝ հիշեցնենք, որ այս կուսակցությունը, չմասնակցելով Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը, հայտարարել էր, որ այդ կերպ աջակցում է հեղափոխությունն իրականացրած ուժին՝ միաժամանակ պատրաստվելով հեղափոխության ավարտական փուլին՝ ԱԺ արտահերթ ընտրությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930