Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ի՞նչ պատահեց, երբ սպառողական վարկ վերցրեցի

Նոյեմբեր 14,2018 14:30

Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել ֆինանսական համակարգում՝ մասնավորապես վարկային կազմակերպություններում կատարվող բացահայտ թալանի մասին։ Վարկային կազմակերպությունների մեծ մասը իրենց կողմից առաջարկվող վարկերը գովազդելիս կամ տեղում ներկայացնելիս չեն նշում փաստացի տոկոսադրույքի մասին եւ քաղաքացիներին գցում են մոլորության մեջ։

Մասնավորապես՝ ես .2018թ. մայիսի 3-ին «Գլոբալ Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ-ից ստացել եմ ավտոմեքենայի գրավադրմամբ սպառողական վարկ 5.880.000 ՀՀ դրամի չափով, 10 տարի մարման ժամկետով եւ արդեն կատարել եմ թվով 5 վճարում, գումարային 1.227.398 ՀՀ դրամի չափով, որից որպես մայր գումար մարվել է ընդամենը 42.513 ՀՀ դրամ, իսկ 1.184.885 ՀՀ դրամը ուղղվել է տոկոսագումարի մարմանը եւ որպես սպասարկման վճար։

 

Նշեմ, որ տվյալ վարկը վերցրել եմ շտապ վիրահատական ծախսեր կատարելու համար եւ մարումների գրաֆիկին մեծ ուշադրություն չեմ դարձրել։ Վճարումները 5 ամիս՝ 60 տոկոս փաստացի տոկոսադրույքով պարտաճանաչ կատարելուց հետո դիմել եմ «Գլոբալ Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ տնօրեն տիկին Իգրարյանին, որպեսզի հանեն անիմաստ գանձվող սպասարկման վճարները եւ որոշ չափով նվազեցնեն վարկի տարեկան տոկոսադրույքները՝ համապատասխանեցնելով ներկայումս շուկայում գործող միջին տոկոսադրույքներին։ Նրանց կողմից դիմումս մերժվել է, պատճառաբանելով, որ պայմանագիրը ստորագրվել է իմ կողմից եւ իրենք ոչնչով մեղավոր չեն: Կարծում եմ՝ այս հարցին պետք է պետական մոտեցում՝ զսպելու համար որոշ վարկային կազմակերպությունների վաշխառուական ախորժակը։ Նման կազմակերպությունների գոյությունը, ինչպիսին է «Գլոբալ Կրեդիտ ՈՒՎԿ»֊ն, խորացնում են ֆինանսական համակարգի նկատմամբ քաղաքացիների անվստահությունը, ինչը նաեւ բացասաբար է անդրադառնում ընդհանուր տնտեսության զարգացման վրա։
Ակնկալում եմ Ձեր աջակցությունը հարցին հասարակական հնչեղություն հաղորդելու եւ նման երեւույթները հնարավորինս կանխելու ուղղությամբ։

ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Քաղաքացին «Առավոտին» է տրամադրել ասվածի իսկությունը հավաստող փաստաթղթերի պատճենները, թվով 5 դրամարկղի մուտքի օրդերները:
Ուշադրության արժանին, թերեւս, այն է, որ նամակագիրը կանխիկ մեկ դրվագով մուծել է երկու հարյուր հիսուներկու հազար հինգ հարյուր դրամ, որից միայն երեսուն հազար դրամն է ուղղվել վարկի մարմանը: Մեծ մասը սպասարկման համար է վերցվել:

«Առավոտ»

13.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Միսակ says:

    Հարգելի կենտրոնական բանկ, սա խայտառակություն է և համատարած խայտառակություն: Բոլոր ֆինանսական կառույցները գովազդում են անվանական տոկոսադրույքը՝ օրինակ 14% սակայն փաստացի տոկոսադրույքը 2 և ավելի անգամ գերազանցում է այդ թիվը, ինչը իսկական խաբեություն է: Բոլորը չէ, որ պարտադիր պետք է ֆինանսիստ լինեն հասկանալու համար այդ տրյուկը: Հայաստանի քաղաքացիների մեծ մասի անունից պահանջում եմ՝
    1.Արգելել բոլոր ֆին կազմակերպություններին գովազդել անվանական տոկոսադրույքը
    2.Խստորեն հրահանգել գովազդել միայն տարեկան ՓԱՍՏԱՑԻ տոկոսադրույքը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930