Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Շուքուրյանն ընտրվեց «Հայաստանի բժշկագիտություն» հանդեսի գլխավոր խմբագիր

Նոյեմբեր 14,2018 14:09

Նոյեմբերի 14-ի ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում «Հայաստանի բժշկագիտություն» հանդեսի գլխավոր խմբագիր միաձայն ընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի և Երևանի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան Արթուր Շուքուրյանը:

Բժշկագիտության դոկտոր, Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը 2016թ-ին ընտրվել  է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Նա 214-ից ավելի աշխատանքների և 1 մենագրության հեղինակ է:

Արթուր Շուքուրյանը Հայաստանի Հանրապետության Քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի նախագահն է, «Вестник оториноларингологии» (Ռուսաստանի Դաշնության) ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ, «Քիթ-կոկորդ-ականջաբանության  միջազգային հանդեսի»  (Ղազախստան) ամսագրի խմբագրական խորհրդի անդամ: Արթուր Շուքուրյանը   «Էրեբունի» բժշկական կենտրոնի «Քիթ-կոկորդ- ականջաբանության բաժանմունքի վարիչն է, ԵՊԲՀ-ի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչը:

Արթուր Շուքուրյանը 2001թ-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի բժշկագիտության   բնագավառում, 2004թ-ին արժանացել է «Վաստակավոր բժշկի» կոչման:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930