Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մեկնարկեց «Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթ»-ի խաղարկության առաջնությունը

Նոյեմբեր 17,2018 19:14

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի կողմից մրցաշարը կազմակերպվում է արդեն 7-րդ անգամ:

«Ֆեդերացիայի նախագահի գավաթ»-ին մասնակցող 65 մարզիկները ներկայացնում էին  Յուրի և Զինաիդա Սիմոնյանների անվան հրաձգության մարզադպրոցը, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը, Հրաձգության  հանրապետական մարզադպրոցը, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցը, Վանաձորի թիմը և Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրը :

Մրցաշարից մրցաշար նոր հորիզոններ է գրավում հրաձգություն մարզաձևը, ինչը ֆեդերացիայի նախագահի և մարզական կոլեկտիվի քրտնաջան աշխատանքի արդյունքն է:

Ֆեդերացիայի ավագ մարզիչ Սեյրան Նիկողոսյանը հանդես եկավ զեկույցով, որի ժամանակ շնորհավորեց մրցման մեկնարկի կապակցությամբ, մարզիկներին հորդորեցին լուրջ վերաբերվել մրցաշարին, քանի որ այս և հաջորդ 2 մրցումներից է որոշվելու մարտին «Եվրոպայի առաջնության»  հավաքական թիմը :

Մրցման առաջին օրվա արդյունքներով հաղթող ճանաչվեցին.

Օդամղիչ հրացան 10մ, տղամարդիկ, 60 կրակոց վարժություն
1 տեղ Հայկ Բաբայան
2 տեղ Վրեժ Թորոսյան
3 տեղ Սուրեն Բերյան

Օդամղիչ հրացան 10մ, աղջիկներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ Ալլա Պողոսյան
2 տեղ Անուշ Նալբանդյան
3 տեղ Միլենա Պողոսյան

Վազող թիրախ, 10 մ, տղաներ՝ 30+30 կրակոց վարժություն
1 տեղ Վահե Վարդանյան
2 տեղ Գագիկ Ղազարյան
3 տեղ Հովհաննես Մարգարյան

Վազող թիրախ,10 մ, աղջիկներ՝ 30+30 կրակոց վարժություն
1 տեղ Լիլիթ Մկրտչյան
2 տեղ Գոհար Վարդանյան
3 տեղ Արուսյակ Վարդանյան

Հայաստանի հրաձգության ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930