Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Մակունցը կոչ արեց չշահարկել բալետի արտիստի մահը

Նոյեմբեր 22,2018 16:37

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը նոյեմբերի 22-ին ամփոփեց իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքները: Նա մեկ առ մեկ թվարկեց, թե ինչ փոփոխություններ է բերել մշակույթի ոլորտ:

Խոսեց նաեւ կենսաթոշակառուներին վերաբերող մի նախագծից, որի համար բյուջեից լրացուցիչ գումարներ չեն ծախսվելու: Ասաց, որ Պատմության թանգարանի կամարները բացել են, ազատվել այն գովազդներից, որոնք աղավաղում են Հանրապետության հրապարակի տեսքը: Նախարարի պաշտոնակատարն անդրադարձավ նաեւ «Ստեղծարար Հայաստանին», Բելգիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին:

Ի թիվս այլնի, Լիլիթ Մակունցն ասաց, որ իրականացվել է գույքագրում Հայաստանի ազգային պատկերասրահում, վերանորոգվել Պատմության թանգարանի վերելակը: Հավելեց, որ սահմանվել են մշակութային քաղաքականության առաջնահերթությունները:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ մինչեւ տարեվերջ էլ կիրականացնեն միջոցառումներ, որոնք թույլ են տալիս նախարարության ֆինանսական միջոցները: Շեշտեց, որ, օրինակ, դեկտեմբերի 7-ին Վանաձորում, Գյումրիում եւ Սպիտակում իրականացվելիք միջոցառումները անչափ կարեւորել են, թեեւ նախապես չէին նախատեսել:

Հայտնեց, որ մարզերում թատերական նախագծերին միշտ աջակցում են, առաջարկել են ներկայացնել նախագծեր, որպեսզի կարողանան գումար հատկացնել: Լիլիթ Մակունցը առաջնահերթությունների թվում նշեց Կինոյի, թատրոնի օրենքը եւ թանգարանների մասին օրենքները:

Նա բալետի արտիստ Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպելը չթույլատրելուն էլ անդրադարձավ, ասաց, որ թեեւ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանն արդեն անդրադարձել է խնդին, բայց ինքը շեշտում է, որ չէր ուզենա կարգ խախտել: Նա կոչ արեց չշահարկել երիտասարդ արտիստի մահը, ասաց, որ կարող էր որպես ռեյտինգային թեկնածու թույլատրել նրա վերջին հրաժեշտը օպերային թատրոնում, ինչ-ինչ դիվիդենդներ շահել, սակայն գիտակցաբար չի գնացել դրան:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930