Լրահոս
Օրվա լրահոսը

Ջավախահայությունը լուրջ մանիպուլիացիայի և ապատեղեկատվության զոհ է դարձել. Վահագն Չախալյան

Նոյեմբեր 24,2018 14:49

24.11.2018

Ջավախահայությունը լուրջ մանիպուլիացիայի և ապատեղեկատվության զոհ է դարձել. բնակիչների մեծամասնությանն ապակողմնորոշել և ցինիկաբար խաբել են, քաղաքացիներից շատերը գիտեն , թե ընտրություն են կատարում Մկոյանների և Ռայիսյանների միջև, այնինչ… Սիրելի ջավախահայեր ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում 48 համարի և 5 համարի միջև, ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում Սալոմե Զուրաբիշվիլու և Գրիգոլի Վաշաձեի միջև, ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև, ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում Ապագայի և անցյալի միջև, ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում Հայապահպանության և Հայաթափման միջև, ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում Քրիստոնեության և վերջնականապես թուրքացման միջև, ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում մեր եղբայրներից բռնի խլված Վրաստանի քաղաքացիությունը հետ վերադարձնելու հնարավորության և մեր ունեցած քաղաքացիությունը հնարավոր բռնի խլման միջև, ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում կայունության և ապակայունության միջև, ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում հանդուրժողականության և անհանդուրժողականության միջև, ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում օրինականության և իշխանական դիրքի չարաշահման միջև, ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում սիրո, համերաշխության և խտրականության միջև, ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում Ազատության և բանտի միջև, ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում հանգստության և հալածանքի միջև, ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում մեր լեռնային գյուղերը շրջկենտրոն կապող ճանապարհների և հայության հանդեպ թշնաբար տրամադրված երկրները իրար կապող ճանապարհների միջև, ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում լույսի և խավարի միջև…

Սիրելինե՛րս գիտեմ, որ շատ դժվար է մեզ, չունենք աշխատատեղեր , չունենք լավ կրթություն, սակայն ընտրելով Սահակաշվիլի-Վաշաձեյին մենք ունեցածն էլ ենք կորցնելու, հավատացեք, Սահակաշվիլին իր տված խոստումների 1%-ն էլ իվիճակի չէ իրականացնելու, նա և նրա թիմակիցները ցինիկաբար և առանց ամոթի խաբում են մեզ բոլորիս, ինչպես խաբում էին իրենց իշխանությունում եղած 10 տարիների ընթացքում, միթե մեր մեջ հարց չի ծագում, եթե Սահակաշվիլին ի վիճակի էր այս ամենն անելու, ապա ինչու իր իշխանության եղած 10 տարիների ընթացքում, այս ամենի 1-% -ն անգամ չկատարեց, այլև քանդեց մեր միասնությունը, հալածեց մեր լավագույն զավակներին, շատերին ստիպեց բռնել տարագրության և օտարության ճանապարը, Հայոց դպրոցներից վերացրեց Հայ ժողովրդի պատմությունը, թուլացրեց Հայոց Լեզուն ու գրականությունը, թվելիքս շատ է, բայց այսքանով կբավարարվեմ:

Սիրելիներս դեռևս նոր-նոր են ապաքինվում մեր այն վերքերը, որոնք ստացանք Սահակաշվիլու բռնապետական, հանցավոր ռեժիմի իշխանության տարիներին և իրավունք չունենք կրկին խաբվելու, իրավունք չունենք հերթական անգամ հարվածի տակ դնելու մեր պապերի գերեզմանները, մեր երեխաների ապագան, մեր ծննդավայրն ու հայրենի Վրաստանը… Սիրելի ջավախահայեր ինչքան էլ մեծ լինեն Սահակաշվիլի-Վաշաձեի տված խոստումները, ինչքան էլ մեծ լինի նրանց կողմից բաժանվող ընտրակաշառքը, կոչ եմ անում Ձեզ Նոյեմբերի 28-ին համախմբվենք ու միասնաբար մերժենք 5 համարին, միասնաբար մերժենք Սահակաշվիլի-Վաշաձե խաբեբա-ստահակներին, միասնաբար մերժենք ավտորիտարիզմին, մերժենք հայաթափությանը, մերժենք թուրքացմանը, միասնաբար մերժենք անհանդուրժողականությանը, մերժենք խտրականությանը, մերժենք իշխանական դիրքի չարաշահմանը, մերժենք ապակայունացմանը, մերժենք բանտին, մերժենք քաղաքական հալածանքներին, միասնաբար մերժենք խավարը: Սիրելի ջավախահայեր մենք ուժեղ ենք և հպարտ , կոչ եմ անոմ Նոյեմբերի 28-ին համախմբվել, մեր ուժն ու հպարտությունը ցույց տալու ամբողջ աշխարհին…

Հարգանքներով՝ Վահագն Չախալյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Վահագն Չախալյան (նոյեմբերի 28, 1981, Ախալքալաք, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան), ջավախքահայ քաղաքական գործիչ, « Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդ, 2009 թ. ապրիլի 7-ին դատապարտվել է վրացական դատարանի կողմից 10 տարվա ազատազրկման ջավախքահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր քաղաքական գործունեության համար։ Ազատ է արձակվել 2013 թ. հունվարի 24-ին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն:

    Վահագն Չախալյանը գրում է…
    Սիրելիներս, դեռևս նոր-նոր են ապաքինվում մեր այն վերքերը, որոնք ստացանք Սահակաշվիլու բռնապետական, հանցավոր ռեժիմի իշխանության տարիներին և իրավունք չունենք կրկին խաբվելու, իրավունք չունենք հերթական անգամ հարվածի տակ դնելու մեր պապերի գերեզմանները, մեր երեխաների ապագան, մեր ծննդավայրն ու հայրենի «Վրաստան»-ը…

    Այդ որ օրենքով ջավախքահայը եղավ հայրենի «Վրաստան»:Մի գուցե շփոթվեցիք եւ ուզում էիք ասել հարվածի տակ է դրված մեր պապերի գերեզմանները, մեր երեխաների ապագան, մեր ծննդավայրն ու հայրենի «Հայաստան»-ը:

    Սիրելի ջավախքահայ քաղաքացիներ դուք գտնվում էք Ձեր պապենական ՀԱՅԿԱԿԱՆ հողի վրա ինչպես մենք ազատեցինք Արցախն, հաջորդն լինելու է
    1.Բոգդանովկա
    2.Ծաղկա
    3.Ախլքալաք
    4.Ասպնջակ
    5.Ախլցխա
    6.Ադիգեն

    Դուք ՀԱՅ էք եւ իրավունք չունեք Ձեր հպարտ գլուխները խոնարել,ուրիշի ունեցածը թաքուն հափշտակող եւ իրենը վերագրող մի ազգի առաջ որը իր կոկորդը ճղում է թե իրենցն է Ջավախքը : Երբ որ մի օր դուք բոլորտ մի մարդու նման կմիավորվեք ինչպես ԱՐՑԱԽՆ, հաջորդ օրը ՀԱՅ ազգը Ձեզ հետ միասին պայքարի մեջ է:
    ՀՊԿ Հայկական պետությունների կազմակերպություն

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930