Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուները և նախընտրական շտաբների ղեկավարները հրավիրվում են հանդիպումների. ոստիկանության հայտարարությունը

Նոյեմբեր 24,2018 21:02

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանությունը հանձնառու է օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում անել առավելագույնը՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում, ինչպես և նախորդող շրջանում օրինականության և քաղաքացիների իրավունքների լիարժեք ապահովման, ինչպես և անօրինականության դրսևորումների, այդ թվում՝ ընտրակաշառքի, ընտրողների ուղղորդման, ընտրական օրենսգրքով սահմանված կարգի խախտման հնարավոր դեպքերի բացառման համար:
ՀՀ ոստիկանությունը, իր հանձնառությանը հավատարիմ, արդեն այսօր ձեռնարկում է միջոցառումներ՝ առաջադրված բոլոր խնդիրները նույնպիսի հետևողականությամբ ու սկզբունքայնությամբ կատարելու համար, ինչպես կատարել է նախորդ ամիսների բոլոր համապետական ու զանգվածային միջոցառումների ժամանակ:

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանում օրինականության ապհովմանն ուղղված միջոցառումների շրջանակում ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը առաջիկա օրերին հանդիպումներ կունենա հանրապետության մարզերում:

Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուները և նախընտրական շտաբների ղեկավարները հրավիրվում են հանդիպումներին:

​Հանդիպումները կկայանան՝
​Նոյեմբերի 27-ին, ժամը 11-ին՝ Արագածոտնի մարզպետարանում:
​Նոյեմբերի 27-ին, ժամը 14:30-ին՝ Շիրակի մարզպետարանում:
​Նոյեմբերի 29-ին, ժամը 10-ին՝ Վայոց ձորի մարզպետարանում:
​Նոյեմբերի 29-ին, ժամը 14:30-ին՝ Գորիսի քաղաքապետարանում:
​Նոյեմբերի 30-ին, ժամը 17-ին՝ Գեղարքունիքի մարզպետարանում:
​Դեկտեմբերի 3-ին, ժամը 10-ին՝ Լոռու մարզպետարանում:
​Դեկտեմբերի 3-ին, ժամը 13:30-ին՝ Տավուշի մարզպետարանում:
​Դեկտեմբերի 3-ին, ժամը 17 -ին՝ Կոտայքի մարզպետարանում:
​Դեկտեմբերի 4-ին, ժամը 11-ին՝ Արարատի մարզպետարանում:
​Դեկտեմբերի 4-ին, ժամը 14:30-ին՝ Արմավիրի մարզպետարանում:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930