Լրահոս
Օրվա լրահոսը

«BBC-ն հարցում էր կատարել և չէր գտել մի քաղաքացի, որ դատապարտեր մեր արարքը»

Նոյեմբեր 26,2018 18:07

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարոզարշավն այսօր մեկնարկեց Ազգային ժողովի բակից:

Ասուլիսի ձեւաչափով պատգամավորի թեկնածուները խոսեցին նախընտրական ծրագրից, իրենց անելիքներից: Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանն ասաց, որ իրենց նախընտրական ծրագրով նախատեսում են անցումային խորհրդարան. « Աժ-ն երկու տարի հետո այլեւս պետք  է ամփոփած լինի անցումային փուլի անելիքն, ու նորից արտահերթ ընտրություններ լինեն, այդ ընթացքում նոր Սահմանադրություն պետք  է ընդունվի, որից հետո կլինեն արտահերթ ընտրությունները»:

Նրա խոսքով՝ պետք  է բացառել բոլոր ընտրակեղծիքները, չտրվել գայթակղություններին, զգուշանալ քրեական օլիգարխիայից, որը, ըստ Վարուժան Ավետիսյանի՝ նախորդ ռեժիմից մնացել է. «Քրեական օլիգարխիան պետք է իր տեղում մնա ու չխառնվի ընտրություններին: Մեր կարգախոսն է՝ ժամանակն է անել այս կամ այն՝ մեր ծրագրային դրույթները՝ իրավունք, արդարություն, պետական կառավարման համակարգի արդյունավետացում, սոցիալ-տնտեսական զարգացում, անվտանգություն, պաշտպանություն, Արցախի միացում, հայրենիք-սփյուռք… Վերջապես մեր քաղաքացիական պայքարի այն հանգրվանում ենք, որ կարողանում ենք մասնակցել ԱԺ ընտրություններին։ Ընտրություններ, որ չնայած իրենց բազմաթիվ թերություններին և բացթողումներին, շատ հուսադրող են և խոստանում են լինել լեգիտիմ, ինչպես նաև զգալի չափով արտացոլել մեր ժողովրդի կամքը»:

Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, թե արդյոք ՊՊԾ գունդը գրավելը չի կարող բացասական ազդեցություն ունենալ իրենց վարկանիշի վրա, Վարուժան Ավետիսյանը հիշեցրեց, որ այդ օրերին նույնիսկ BBC-ն հարցում էր կատարել և չէր գտել մի քաղաքացի, որ դատապարտեր իրենց արարքը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930