Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. «Հեղափոխությունից հետո 8 ամիս է անցել, բայց  չգիտենք, թե ովքե՞ր են այս գործարանների տերերը, ինչո՞ւ են թալանում»

Դեկտեմբեր 02,2018 18:14

«Ամեն անգամ Վանաձոր գալիս մարդ հուզվում է նայելով, թե ինչ են անում «Վանաձոր Քիմպրոմի» հետ: Այսօր Սպիտակի դատարանում քիմպրոմի գույքը վաճառվում է՝ բոլտ ու գայկայից ու տակառներից սկսած: Ո՞վ է «Վանաձոր Քիմպրոմի» տերը, ինչո՞ւ պետությունը քայլեր չի ձեռնարկում քիմպրոմը վերագործարկելու համար: Ո՞վ է «Նաիրիտի» սեփականատերը, ոչ մեկը չգիտի: Նույնիսկ հեղափոխությունից հետո 8 ամիս է անցել, բայց չգիտենք, թե ովքե՞ր են այս գործարանների տերերը, ինչո՞ւ են թալանում այս գործարաններ»,- այս մասին այսօր Վանաձորում ընտրողների հետ հանդիպման ընթացքում բարձրաձայնեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Նա ասաց, որ թեեւ հեղափոխությունից արդեն 8 ամիս է անցել, սակայն երկրում գրեթե ոչինչ չի փոխվել. «Մենք ասում ենք, որ երկիրը պետք է խելքով կառավարել, ազգը կանգնած է լրջագույն խնդիրների առաջ, գործազրկությունը հարձակվել է ժողովրդի վրա: Ճիշտ է, 8 ամսում 30 տարվա Ավգյան ախոռները չի լինի մաքրել, բայց 8 ամսում հնարավոր է ցույց տալ, թե երկիրն ինչպես է զարգանալու»:

Նա նշեց, որ այս տարիների ընթացքում կուսակցությունը հեղինակել է 250 օրենք: Առաջ քաշելով այն օրենքների ու փոփոխությունների մի մասը, որոնք պատրաստվում են կյանքի կոչել ընտրվելու դեպքում. «Մենք հիմա առաջարկում ենք 24 ամսվա ընթացքում ամբողջ երկրում  մանկապարտեզները դարձնենք անվճար, առաջարկում ենք ավանդների վերադարձի շարունակություն, ներառյալ մահացած ավանդատուների ժառանգներին, այնպես ինչպես արել են նախկին Խորհրդային երկրները: Մենք առաջարկում ենք հասցեական սոցիալական քաղաքականություն, հասանելի առողջապահություն: Այսօր մարդիկ մահանում են, որովհետեւ չեն կարողանում վճարել դեղի ու վիրահատության համար: Մենք առաջարկում ենք երկրում տարածված հիվանդությունները բուժել պետական բյուջեի հաշվին»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31