Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Շաբաթվա ընթացքում 3 լեզու եմ պարապում»

Դեկտեմբեր 19,2018 19:01

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոստովանում է՝ շաբաթվա ընթացքում 3 լեզու է պարապում՝ անգլերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն: Այս մասին նա ասաց այսօր Դիլիջանում «Ներուժ» ծրագրի բացման ժամանակ, երբ ծրագրի մասնակիցներից մեկը հետաքրքրվեց՝ թե հաջորդ սովորելիք լեզուն ո՞րն է:

«Ես ճիշտն ասած, ես շարունակում եմ սովորել այն լեզուները, որոնք գիտեմ: Ամեն օր, շաբաթվա ընթացքում 3 լեզու եմ պարապում՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն: Կարծում եմ՝ առայժմ բավարար է: Եթե ժամանակս ների, գուցե եւս էլի լեզուներ սովորեմ»:

Փաշինյանն ասաց, որ նոր Հայաստանում կրթական համակարգը պետք է մարդկանց քաջալերի, որպեսզի երեք լեզվի տիրապետեն, սա նաեւ Հայաստանի ու քաղաքացիների մրցունակության գրավականը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31