Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպան. Միայն առողջական խնդիրը չէր, այլ գլխավոր պատճառ էլ կար Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու

Դեկտեմբեր 21,2018 23:33

Քիչ անց մեկուսարանից դուրս կգա Մանվել Գրիգորյանը: Այս մասին լրագրողներին հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան  Արսեն Մկրտչյանը: Դատարանն այսօր որոշել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխել եւ նրան գրավով ազատ արձակել:

Դատարանը մոտ տասը օր առաջ մերժեց ձեր միջնորդությունը եւ երկու ամսով կալանքը երկարացրեց, ինչպե՞ս ստացվեց, որ այսօր դատարանը որոշեց գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին, ինչ փաստարկներ է իր որոշման հիմքում դրել, լրագրողների հարցերին, Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը պատասխանեց, որ պաշտպանական կողմը հերթական միջնորդություն  է ներկայացրել եւ այս անգամ դատարանը բավարարել է. «Ուղղակի տրամաբանական, նորմալ դատական ակտ է կայացվել, որը որ, ըստ իս, պետք է վաղուց կայացված լիներ»:

Պաշտպանն ասաց, որ չի կարող մանրամասնել ինչպես է հիմնավորել իր պաշտպանյալին ազատ արձակելու միջնորդությունը, քանի որ նիստը փակ է եղել եւ այդ առումով կաշկանդված է, չի կարող բարձրաձայնել: Հարցին՝ առողջական խնդիրնե՞րն է հաշվի առել դատարանը, որ որոշել է ազատ արձակել, Արսեն Մկրտչյանն ասաց, որ առողջական վիճակն էլ, սակայն գլխավոր պատճառը դա չի եղել:

Պաշտպանն այդպես էլ չնշեց, որն է եղել գլխավոր պատճառը ազատ արձակելու:

Ազգային անվտանգության շենքի մոտ հավաքվել էին Մանվել Գրիգորյանի մտերիմներն ու ընկերները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Հին խաղերը սկսան …
    Ուր են Պ. Փաշինեանին բեմական սպառնալիքները որ անցեալի բոլոր ոճրագործները պիտի ուտեն իրենց պատիժը մինչեւ վերջին կաթիլը ….ժողովուրդին տպաւորութիւնը ան է որ բոլորն ալ ազատ պիտի արձակուն ափ մը գումար ցոյց տալով ????? Չեղաւ Ծառը ծուռ սկսած է բուսնիլ ;

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31