Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորս միասին զարգացնենք ու հզորացնենք Հայաստանի Հանրապետությունը. Գալուստ Սահակյանի ուղերձը

Դեկտեմբեր 29,2018 16:20 Share

Մենք հրաժեշտ ենք տալիս 2018 թվականին: Ժամեր անց այն պատմություն կդառնա:

Գաղտնիք չէ, որ 2018 թվականն աշխարհաքաղաքական և ներքաղաքական բարդ իրավիճակներով ու զարգացումներով լեցուն տարի էր:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք մուտք ենք գործում 2019 թվական՝ նոր հաջողություններ արձանագրելու հաստատակամությամբ: Նոր տարում խաղաղություն եմ մաղթում մեր ժողովրդին: Ձեզ ու ձեր ընտանիքներին ցանկանում եմ երջանկություն, քաջառողջություն և սեր: Թո՛ղ յուրաքանչյուրիս ընտանիքում և մեր սիրելի հայրենիքում միշտ միասնություն ու կայունություն լինի: Բոլորս միասին զարգացնենք ու հզորացնենք Հայաստանի Հանրապետությունը, շենացնենք ու կենսունակ պահենք մեր երկիրը: Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել մեր հայրենիքի պաշտպաններին, անձնազոհությամբ ու նվիրումով մեր երկրի սահմանները անառիկ պահող զինվորներին ու սպաներին: Աստված ձեզ, մեզ, բոլորիս պահապան:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆ

ՀՀ ԱԺ նախկին նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել