Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքվի հայերի հանդեպ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները պետք է ներկայացնել ԵԱՀԿ ՄԽ-ին». Արամ Սարգսյան

Հունվար 19,2019 15:12

«Պարտավոր ենք դա որպես ցեղասպանություն ընկալել: Դա ցեղասպանության շարունակությունն էր»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով 1990թ. Բաքվի հայերի ջարդերին, ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Ադրբեջանում տեղի ունեցած մյուս իրադարձությունները, այդ թվում՝ Նախիջեւանի հայաթափումը, Սումգայիթի եւ Գանձակի ջարդերը, ցեղասպանական գործողություններ են, որոնց պետք է համապատասխան գնահատական տալ»,-համոզմունք հայտնեց Արամ Սարգսյանը:

Նա վստահ է, որ Ադրբեջանի՝ հայերի հանդեպ ցեղասպանական գործողությունների հետեւանքները պետք է ներկայացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, որպեսզի վերջինս արձանագրի՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. «Սաֆարովներին հերոսացնում են, գլուխ կտրողներին՝ եւս…ժամանակն է, որպեսզի մենք վերանայենք Արցախի հիմնահարցի հանդեպ մեր քաղաքականությունը»: Հիշեցնենք, որ 1990թ. հունվարին Բաքվի հայերի դեմ կազմակերպած ջարդարարություն իրականացվեց. զոհերի թիվն անցնում է 400-ը, կան անհետ կորածներ:

Ուղիղ։ Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյան։ Բաքվի հայերի ջարդերից 29 տարի անց

Gepostet von Aravot am Samstag, 19. Januar 2019

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031