ՀՀ-ում Նիդերանդների Թագավորության դեսպանատան նորանշանակ փոխդեսպան Մարեյն Սպետը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և թանգարան՝ Հայաստանի պատմությանը ծանոթանալու նպատակով։
Այցի ընթացքում նա ծանոթացել է թանգարանի ցուցադրությանը և հուշամատյանում թողել իր գրառումը։
Փոխդեսպանը նշել է, որ այցը նպաստեց Հայաստանի պատմության վերաբերյալ իր գիտելիքների խորացմանը։
ՀՀ-ում Նիդերանդների Թագավորության դեսպանություն



















































