Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ս. Օհանյան. «Բանակը հետընտրական իրադարձություններին ներգրավվել է ՀՀ նախագահի կողմից` պահպանելով բոլոր օրենսդրական կողմերը»

Հունվար 28,2019 23:14

2008թ.-ի հետընտրական մարտիմեկյան ողբերգությունը բոլորիս ցավն է, բայց դրա հանգուցալուծումը պետք է տանք ճիշտ քրեադատավարական գործունեությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Մարտի մեկի քրեական գործի շրջանակներում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Սեյրան Օհանյանը։ Նա հիշեցրեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

«Այն ապօրինի է։ Կան շատ հանգամանքներ, որոնք ես հետագայում կարող եմ պարզաբանել»,-վստահեցրեց նա։ Ինչ վերաբերում է 2008թ.-ի ՀՀ ՊՆ 0038 հայտնի հրամանին, Սեյրան Օհանյանը նշեց. «Այն ներգերատեսչական հրաման է։ Բանակը հետընտրական իրադարձություններին ներգրավվել է ՀՀ նախագահի կողմից` պահպանելով բոլոր օրենսդրական կողմերը` արտակարգ դրություն մտցնելուց հետո»։ Օհանյանը նաեւ նշեց` չի տեսել մի փաստ այն մասին, որ բանակն ընդհարվել է ժողովրդի հետ։

Հիշեցնենք, որ 2008թ.-ին Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն էր եւ մարտի երկուսին հայտարարել էր նախագահ Քոչարյանի` արտակարգ դրություն մտցնելու  հրամանագրի մասին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Բանակը, ինչպես նկարագրում է Սեյրանը,նաև առաջնորդող հրամանատարն է, և յուրաքանչյուր անհիմն, անօրինական ոտնձգություն նրանց նկատմամբ, առավել ևս՝ բարձրագույն սպայական կազմի, նշանակում է գլխատել չավարտված պատերազմի փորձություններով անցած և հաղթանակ կերտած բանակը։
    Իսկ այդքանը երբ հասկացաք պարոն Սեյրան, երբ զգացիք ցավը ձեր մաշկի վրա թե երբ կեղծ ցուցմունք էիր տալիս Արցախի հերոս եվ հաղթող հրամանատար Սամվել Բաբայանին ուրանալով:Դու լինելով կադրավոյ սպա հրաժարվեցիր Արցախի բանակը ղեկավարել իսկ խաղաղության տարինեին ուրացար քո հրամանատարին եվ մարտական ընկերներին:
    Վախկոտներին ու դավաճաններին նման վերջաբան է սպասվում:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031