Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդենիսցիները Երեւանի ճանապարհը բացեցին ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանի հորդորով

Փետրվար 11,2019 23:57

Վարդենիսի քաղաքապետի թեկնածու Գևորգ Սիմոնյանի կողմնակիցներն այսօր փակել էին Վարդենիս-Երևան ավտոմայրուղին եւ պահանջում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հրաժարականը: Նրանց պնդմամբ Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, որոնք ըստ իրենց համակուրսեցիներ են,  խոչընդոտում են  իրենց քարոզարշավը:

Մասնավորապես, նրանք դժգոհում են, որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իրենց թեկնածուին արգելում է քարոզարշավ անցկացնել բժշկական կենտրոնում, իսկ դրա փոխարեն իր թեկնածությունը նույնպես առաջադրած Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը նույն ԲԿ-ում քարոզարշավ անցկացրել է:

Արամ Մելքոնյանն էլ պարզաբանել էր, թե իր այցը Վարդենիսի բժշկական կենտրոն աշխատանքային քննարկման նպատակով է եղել, այլ ոչ թե քարոզարշավ իրականացնելու:

Վարդենիսի քաղաքապետի ինքնաառաջադրված թեկնածու Գեւորգ Սիմոնյանի կողմնակիցներին հանդիպել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նա տեղում լսել է նրանց բողոքը եւ պահանջները, խոստացել դրանք կարճ ժամանակում ուսումնասիրել եւ համապատասխան լուծումներ գտնել: Իսկ մինչ այդ պատգամավորը հորդորել է բացել պետական կարեւորություն ունեցող ճանապարհը: Նրա խնդրանքը բավարարվել է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728