Լրահոս
Օրվա լրահոսը

Տեառնընդառաջը՝ ԵՊԼՀ-ում

Փետրվար 13,2019 23:07

Այսօր՝ փետրվարի 13-ին, ԵՊԼՀ բակում մեծ շուքով նշվեց Տեառնընդառաջը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վ. Մնացականյանի, ԵՊԼՀ ռեկտոր Կ. Հարությունյանի, ռեկտորի խորհրդական Մ. Աբրահամյանի, բուհի անձնակազմի մյուս ներկայացուցիչների և ուսանողների գործուն մասնակցությամբ:

Վառվեց ծիսական խարույկը, և կատարվեց տոնի արարողակարգի ամենատարածված և սիրված բաղկացուցիչը՝ վառված խարույկի շուրջը պտտվելը: Այնուհետև հաջորդեց ավանդական հյուրասիրությունը. մասնակիցներին բաժանվեց հայկական գաթա, քաղցրավենիք, աղանձ, գինի, խնձոր:

Միջոցառումն իրենց փայլուն պարով գեղեցկացրին Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի սաները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728