Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանցավոր բան չկա նրանում, որ ՀՀ-Թուրքիա հարաբերությունները դուրս մնացին կառավարության ծրագրից». թուրքագետ

Փետրվար 23,2019 14:41

«Այն, որ կառավարության ծրագրում բացակայում է Թուրքիայի հետ որեւէ տեսակի հարաբերություններ հաստատելու կետը, դրանում որեւէ հանցավոր բան չեմ տեսնում: Դա իրավիճակն է  արտահայտում ՀՀ-Թուրքիա հարաբերությունների, որոնք, փաստացի, չկան»,- «Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՀՀ կառավարության ծրագրին` ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:

Թուրքագետը հիշեցրեց ՀՀ երկար տարիների քաղաքականությունը, որը վերահաստատեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Նա հայտարարեց, որ ՀՀ-ն պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Մենք՝ թուրքագետներս, չենք տեսնում, որ Թուրքիան ցանկություն ունի որեւէ կերպ հարաբերվել ՀՀ-ի հետ: Հակառակը, շարունակում է Ադրբեջանի հետ ՀՀ-ին ճնշելու քաղաքականությունը: Նման իրավիճակում կառավարության ծրագրում Թուրքիայի մասին տող գրելը ճիշտ չէ»:

Անուշ Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ կառավարության ծրագրի՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածը շատ խոցելի կողմեր ունի. «Քննադատության տեղիք կա, ինչն արդարացված է»:

Ուղիղ։ Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը` Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու, Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու Ֆրանսիայի որոշման եւ կառավարության տարածաշրջանային քաղաքականության մասին։

Gepostet von Aravot am Samstag, 23. Februar 2019

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728