Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Բաբաջանյան. «Ո՞վ է որոշել, որ Սաշիկ Սարգսյանը կարող է գումար վճարել պետությանը եւ հանգիստը վայելել Իսպանիայում»

Մարտ 06,2019 21:20

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «նախկին իշխանության հետ ասոցացվող օլիգարխների ավելի լայն շրջանակ պետք է կանչվեր պատասխանատվության, մինչդեռ մի քանի անձի վրա ենք կենտրոնացած: Ինչո՞ւ են որոշ դեպքերում գործընթացները տեղի ունենում կամայական՝ արտադատարանական կարգով եւ ոչ թափանցիկ: Ինչո՞ւ չեն հրապարակվում, օրինակ, Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից պետությանը հյուրանոց նվիրաբերելու պատճառները: Ո՞վ է որոշել, որ հյուրանոց նվիրելով՝ նա կարող է ազատվել քրեական հետապնդումից: Ո՞վ է որոշել, որ Սաշիկ Սարգսյանը կարող է երեսուն միլիոն դոլար վճարել պետությանը եւ հանգիստը վայելել Իսպանիայում»:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ինձ հայտնի չէ դեպք, երբ որեւէ մեկը գումար է վճարել ու ազատվել պատասխանատվությունից: Որեւէ անձ, ում մեղավորությունը կապացուցվի, պատասխանատվությունից չի խուսափի: Կուլիսային գործարքները բացառվում են: Չկա երկիր, որտեղ նախաքննությունը հրապարակային է: Դատաքննությունն է հրապարակային: Օրենքը նախատեսում է, որ պատճառված վնասի փոխհատուցման դեպքում քրեական գործը կարճվում է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031