Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարության. «Ինչպե՞ս է ստացվել, որ թաղապետարանի շենքի կեսն ինչ-որ մարդու է պատկանում»

Մարտ 19,2019 19:20

Այսօր Երեւանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքապետ Հայկ Մարությանը չհստակեցրեց՝ արդյոք ուսումնասիրվել է, թե ինչպես են տնտեսվարողները Օպերայի զբոսայգու տարածքում հսկայական հողակտորները 90 հազար դրամով վարձակալել:

Այս հարցին Մարությանը մի շարք հարցերով պատասխանեց. «Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ այգում 2-3 հազար քմ հող են վաճառել: Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ ինչ-որ մեծ շինություններ մեկին նվեր են տվել: Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ Դավթաշեն վարչական շրջանի շենքը՝ թաղապետարանի կեսը ինչ-որ մարդու է պատկանում, ոչ թե համայնքին: Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի շենքի նույնպես կեսը ինչ-որ մարդու է պատկանում: Այնտեղ կա մեծ ստադիոն, որն ուրիշ մարդու է պատկանում, կա գրադարան, որն ուրիշ մարդու է պատկանում: Դա ինչպե՞ս է ստացվել»:

Մարությանը վստահեցրեց՝ նյութերը պատրաստել են եւ ուղարկել իրավապահ մարմիններին: Իսկ վարչական շենքն ով է սեփականաշնորհել, քաղաքապետն անուններ չտվեց, ասաց. «Չեմ ճանաչում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031