Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյանը Զարթոնքում է. «Հայտնաբերել ենք չարաշահումներ»

Ապրիլ 13,2019 14:32

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղ է ժամանել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը՝ իրավիճակին ծանոթանալու: Հիշեցնենք, որ այսօր գյուղապետի կողմնակիցների եւ նրա հրաժարականը պահանջողների միջեւ վեճ է եղել, հնչել են կրակոցներ, կան վիրավորներ: Գյուղացիները պահանջում են համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը: «Միջանձնային հարցերով իրավիճակը չպետք է լարվի: Գյուղն իր բնականոն կյանքով պետք է ապրի, ոչ թե նման միջադեպերի ականատես լինի»,-հայտարարեց Դավիթ Սանասարյանը:

Գյուղապետի հրաժարականը պահանջող գյուղացիների հետ զրույցում Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց. «Դուք դիմել էիք ՊՎԾ, մենք էլ արձագանքել էինք եւ ուսումնասիրություններ սկսել գյուղում: Հայտնաբերել ենք չարաշահումներ: Տեղեկանքն ուղարկել ենք դատախազություն: Երկուշաբթի այն կլինի դատախազությունում»: Գյուղացիները բղավեցին, որ համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը պետք է հրաժարական կա, ինչին ի պատասխան Դավիթ Սանասարյանը հորդորեց. «Ձեր գյուղն է, պետք է պահանջներ առաջադրեք, բայց ոստիկանությունից մի պահանջեք գյուղապետի հրաժարական: Ոստիկանությունն իրեն վերապահված գործողություններն իրականացնում է, խնդիրն ուշադրության կենտրոնում է»:

«Ամեն ինչի ընդունակ են, բոլորի տները զենք կա, ում կուզեն՝ կտրորեն-կացնեն»,-վրդովված բղավեց տղամարդկանցից մեկը: Դավիթ Սանասարյանը շեշտեց, որ արյունահեղությամբ խնդիր չեն լուծում. «Ով սխալ է, պետք է պատասխան տա՝ իրավական հարթության վրա: Սադրանքների մի տրվեք, մենք խորությամբ տեղյակ ենք խնդրից»: Հիշեցնենք, որ Պարույր Սարգսյանը գյուղացիների մեղադրանքները շինծու է համարում:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930