Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում ծառատունկ է

Ապրիլ 13,2019 16:41 Share

Վաղ առավոտից մայրաքաղաքում մեկնարկած համաքաղաքային ծառատունկի ժամանակ կտնկվի շուրջ 7500 ծառ և թուփ: Վարչական բոլոր շրջանների ծառապատ տարածքներում ու գլխավոր փողոցների և պողոտաների հարակից հատվածներում միաժամանակ իրականացվում է նաև որոշակի ծառատեսակների համալրում:

Ծառատունկն իրականացվում է հասցեական ու բացառապես ոռոգման հնարավորություն ունեցող տարածքներում: 2019թ.-ին ընդհանուր առմամբ Երևանում 7.5 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի: Բնակիչների հետ միասին ծառատունկին մասնակցել են նաև տարբեր կազմակերպություններ:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել