Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանը ճշտումներ է արել Վահագն Հովակիմյանի մասին ու իմացել, որ 18 անգամ նրան գործից հանել են

Ապրիլ 18,2019 12:45

«Ամենակարեւորը դատարկ-դատարկ խոսալը չի, այսօր ժողովուրդը սպասում է գործի, փոփոխությունների»,- ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ անդամ Վահագն Հովակիմյանի հետ ԲՀԿ-ականների վիճաբանությանն ու պատասխանեց նրա այն քննադատությանը, որ 10 տարվա պատգամավոր է, առաջին անգամ այս տարվա հունվարին է ԱԺ ամբիոնից ելույթ ունեցել:

Ծառուկյանն ասաց, որ ճշտումներ է արել Վահագն Հովակիմյանի մասին. «Մարդուն, որ իրական կյանքում ոչ մի բան չի արել, տասը տարի «Հայկական ժամանակում» աշխատել է՝ որպես հասարակ լրագրող, 18 անգամ էլ գործից հանել են, էդ մարդը իրավունք ունի՞ Ծառուկյանի անունը գոնե ասելու: Նա համեմատական կարգով պետք է նայի ում մասին է խոսում ու նայի՝ իրական կյանքում Ծառուկյանն ինչ է արել: Պիտի հասկանա ինչ է ասում, եթե չեն ուզում ավելի խորը շարունակել: Ասենք դատարկ-դատարկ խոսալը… ժողովուրդը դրանով չի բավարարվում, պետք է գործ կատարել, ոչ թե դատարկ խոսալ»:

Երբ լրագրողները հիշեցրին, որ պատգամավորի պարտականությունների մեջ է մտնում նաեւ ժամանակ առ ժամանակ ելույթ ունենալը, մի բան, որն ինքը չի անում, ուստի հարցին՝ հնարավո՞ր է վերանայեք ձեր աշխատաոճը՝ Ծառուկյանը պատասխանեց. «Ցանկացած պատգամավոր իմ աշխատաոճի գոնե 3 տոկոսը արած լիներ, էսօր մեր երկիրը կծաղկեր, կզարգանար, մեր ժողովրդի սրտով կլիներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930