Լրահոս
Օրվա լրահոսը

Կորեան «կներթափանցի» հայաստանյան մշակույթի եւ սպորտի ոլորտ

Ապրիլ 20,2019 12:30

Օրերս «Առավոտը» հանդիպեց մայիսի 17-20-ը Հայաստանում երրորդ անգամ անցկացվելիք կորեական մշակույթի փառատոնի նախապատրաստական աշխատանքների առիթով Երեւանում գտնվող՝ ՌԴ-ում Հարավային Կորեայի Հանրապետության դեսպանատան աշխատակիցներ, կինոյի եւ սպորտի բաժնի ղեկավար Կիմ Սույոնին ու համերգային եւ ցուցահանդեսների անցկացման բաժնի պատասխանատու Ալիյա Մոլդագլիեւայի հետ:

Մեր զրուցակիցները կայանալիք փառատոնի առիթով որոշ փակագծեր բացեցին: Նրանք տեղեկացրին, որ նախատեսված է երկու ֆիլմի ցուցադրություն՝ կինոռեժիսոր Ցան Ձինի «Մենք եղբայրներ ենք» եւ Լի Ջուն Իկի «Պոետի դիմանկարը», «Միկա» մարզադահլիճում առաջին անգամ կանցկացվեն կորեական թաեքվանդոյի մրցումներ հայ մարզիկների միջեւ: Այս առիթով բանակցություններ են ընթացել Հայաստանի թաեկվանդոյի ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանի հետ: Նախատեսվում են մրցույթներ հայ երգիչների եւ պարողների միջեւ, որոնց հաղթողները կմասնակցեն աշնանը Սեուլում 2000-ականների սկզբից անցկացվող KBS K-POP համաշխարհային փառատոնին:

Փառատոնի եզրափակիչ ակորդը նախատեսված է «Արամ Խաչատրյան» համերգասրահում. Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան կորեացի երաժիշտներ՝ թավջութակահար Ու Ջի Յոնը, տենոր Չոն Ի Գինը, բարիտոն Նամ Վանը եւ սոպրանո Մերի Մովսիսյանը: Զրույցի ընթացքում Կիմը եւ Ալիյան հավաստիացրին, որ կորեացիները հետաքրքրված են հայկական մշակույթով, հաճախ են իրենց մոտ մրցույթների ու փառատոների մասնակցում հայ երիտասարդ երաժիշտներ: Նշեցին, որ Հարավային Կորեայի տարբեր կրթական հաստատություններում ուսանում են հայաստանցիներ, ոմանք էլ ուսումն ավարտելուց հետո աշխատանքային կարիերան սկսում են հենց իրենց երկրում:

Մենք եղբայրներ ենք» եւ «Պոետի դիմանկարը» ֆիլմերի հայտագրերը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

19.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930