Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Էս գործը ջուր է, երեւի ջուր էլ չի, օդ է, նույն ձեւով Հովհաննես Թումանյանի հեքիաթներն ու պատվածքները կարող էին մեջը գրել». Օրբելյան

Մայիս 16,2019 13:43 Share

Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստը, որի ընթացքում քննարկվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը, շարունակվում է:

Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց. «Կալանքը կարող են կիրառել միայն մեղադրյալի նկատմամբ, մենք պնդում ենք, որ նա չունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ ու կալանքը չի կարող կիրառվել: «Հիմա կբացատրեմ, թե ինչու»,- ասաց Օրբելյանը եւ մեջբերեց Վճռաբեկ դատարանի՝ մեկ այլ գործով որոշումներից մեկը, ըստ որի քրեական պատիժ կիրառող մարմինը պետք է պարզի, թե արդյոք անձին տրվե՞լ է մեղադրյալի դատավարական կարգավիճակ: Իսկ դա պարզելու նպատակով դատարանը պարտավոր էր ստուգել, թե նախաքննության մարմնի կողմից տեղեկություններ ներկայացվե՞լ են, որ քրգործում կան փաստեր, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել, նրան պարզաբանվե՞լ է առաջադրված մեղադրանքի էությունը, մեղադրյալի իրավունքների ու պարտականությունների ցա՞նկն են տվել: Հակառակ դեպքում դա կհամարվի կամայական ու անօրինական: Որպեսզի անձը լինի մեղադրյալ, անհրաժեշտ է 5 գործողություն»: Ըստ Օրբելյանի, մեղադրանքը պարզաբանված չի եղել այս գործով:

Օրբելյանը ներկայացրեց, թե ինչպես են խախտվել Ռոբերտ Քոչարյանի իրավունքները. «Գործում չպարզված հանգամանք չի կարող լինել: Նման մոտեցումը ժողովրդավարական, իրավական պետությունում չի կարող լինել»:

Օրբելյանի խոսքով՝ «Պետք է տարանջատել Միքայել Հարությունյանի, Սերժ Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Նիկոլ Փաշինյանի գործողությունները: Պետք է ասվի՝ պարոն Քոչարյանն ի՞նչ գործողություններ է արել: Մեղադրական եզրակացության մեջ պետք է հստակ լինի՝ ո՞րն է եղել պարոն Քոչարյանի մեղքը, կա՞ դիտավորություն, չկա՞, որն է հանցագործության օբյեկտը: Պարոն Քոչարյանն ասել է, որ մեղադրանքը պարզ չի իրեն, երբ ներկայացվել է: Ես էլ եմ ասել՝ պարզ չի մեղադրանքը, չենք իմանում ինչից ենք պաշտպանվում: Երբ որ գործը թույլ է, սկսում են ոչ հստակ ձեւակերպումներ տալ: Երբ գործն ուժեղ է, պարզ գրվում է, պետք չի խառը ու երկար տեքստ գրել, որ մարդկանց խճճեն: Ինչպես ասում են գործիչներից ոմանք՝ էս գործը ջուր է, երեւի ջուր էլ չի, օդ է»:

Օրբելյանն ասաց, որ նույն ձեւով Հովհաննես Թումանյանի հեքիաթներն ու պատվածքները կարող էին մեջը գրել: Մեղադրող կողմն առարկեց:

Մանրամասները՝ շուտով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել