Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ծրագրավորողը հաղթեց «Լա Մեզոն Ռուժի» հայտարարած խոհարարական մրցույթում (Ֆոտոշարք, տեսանյութ)

Մայիս 24,2019 22:33

«Լա Մեզոն Ռուժ» բուտիկի «Լա ֆայեթ» ռեստորանում արդեն երկրորդ անգամ անցկացվեց ոչ պրոֆեսիոնալ խոհարարների մրցույթը: Այս անգամ այն կայացավ տնային տնտեսուհի Աննա Սարգսյանի եւ ծրագրավորող Լիլիթ Դավթյանի միջեւ:

«Լաֆայեթ» ռեստորանի ավագ խոհարար Տիգրան Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ներկայացնում են թարմ տեղական մսից պատրաստված արտադրանք: Տեսակով միակն են Հայաստանում՝ 100%-անոց բնական, առանց նիտրիտների, նատրիտների ու հավելումների մթերք արտադրելու առումով:

«Այս պահին գյուղացիներից մեկի հետ ունենք պայմանավորվածություն: Նա մեզ համար ազատ պայմաններում հավեր է պահում, դրանք էկոլոգիապես մաքուր են, կերակրված միայն հացահատիկներով` առանց հորմոնների և հավելումների: Խոհարարական այս մրցույթի նպատակը մարդկանց մեր ֆիրմային ծանոթացնելն է: Մրցույթի միջոցով հնարավորություն ենք տալիս մեր ունեցած արտադրատեսակներով որեւէ ուտեստ պատրաստել: Մասնակիցները հայտ են ներկայացնում՝ մեր ֆեյսբուքի եւ ինստագրամի էջերով ուղարկելով իրենց բաղադրատոմսերը : Վերջում ընտրվում են լավագույն բաղադրատոմսերը եւ մրցույթը կայանում է երկու-երեք մասնակիցների միջեւ»,- ասաց ավագ խոհարարը:

Ապա` հավելեց. «Ես եւ «Լա Մեզոն Ռուժ» ընկերության հիմնադիր Ալեն Տուհադյանը շատ արդար ենք դատում: 10 միավորանոց համակարգով գնահատում ենք պատրաստված ուտեստը՝ դիտարկելով պատրաստման արագությունը, համը, ձեւավորումը: Արդյունքում ամենաշատ միավորներ հավաքած մասնակիցը հաղթող է ճանաչվում»:

Ալեն Տուհադյանը եւս կարեւորեց մրցույթի անցկացումը, հավաստիացրեց, որ 100%-անոց բնական, առանց կոնսերվանտների, հավելումների և գունավորիչների մթերքն ու ուտեստները, բնականաբար համեղ են եւ առողջարար:

Այս անգամ պատրաստվեց աղցան հավի կրծքամսով, դրա համար հատկացվեց 30 րոպե ժամանակ: Ավագ խոհարարը կատակեց, թե գնահատելիս դաժան են լինելու, ապա բացատրեց մրցույթի պայմանները: Մրցույթն անցավ ջերմ մթնոլորտում:

Միավորների առավելությամբ հաղթող ճանաչվեց Լիլիթ Դավթյանը:Նրա պատրաստած աղցանը ավելի բարձր գնահատվեց: Մրցույթի ավարտին մասնակիցները մի գավաթ շամպայնով շնորհավորեցին միմյանց:

Երկու մասնակիցներին էլ նվերներ ստացան «Լա Մեզոն Ռուժ» բուտիկի կողմից: Հաղթողը ստացավ Լա Մեզոն Ռուժ ընկերության բնական և օգտակար սննդամթերքի հատընտիր տեսականու զամբյուղը, ինչպես նաև մեկ ամսվա ընթացքում ցանկացած տեսակի գնումներ կատարելու դեպքում կրկնակի միավորներ կուտակելու հնարավորություն: Մրցույթի մասնակիցները, ավագ խոհարարն ու Ալեն Տուհադյանը իբրեւ հուշ լուսանկարվեցին:

Հավելենք, որ Լա Մեզոն Ռուժ բուտիկը պաշտոնապես իր դռներն է բացել 2017 թ․-ի դեկտեմբերի 23-ին Երևանի սրտում՝ Թումանյան 31/3 հասցեում։

Լա Մեզոն Ռուժը հանդիսանում է առաջին բարձրորակ սննդի բուտիկը Հայաստանում, որի ապրանքատեսակները պատրաստված են Հայաստանում միայն բարձրորակ և բնական սննդամթերքով՝ պահպանելով ֆրանսիական խոհարարական արվեստի ժառանգության լավագույն ավանդույթները: Բուտիկ կարելի է այցելել գնումների համար, ճաշելու, ընթրելու, ինչպես նաև համտեսելու բուտիկի կողմից ներկայացվող նրբահամ կերակրատեսակները։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031