Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Ի՞նչ կմնա կլասիկ պատգամավորից, եթե նա «կլասը» գցի». Դանիելյանը Մարուքյանի համար մածուն էր բերել

Մայիս 31,2019 10:51

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունների շուրջ մայիսի 30-ի հայտարարություններն ԱԺ այսօրվա նիստում կրկին գնահատականների եւ որակումների առիթ տվեցին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի՝ Մարուքյանի հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություններին այսօր հաջորդեց «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանի գնահատականը: «Ասում եք, թե ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի ընտրությունները քաղաքականացվել են, խոսում եք իշխանական թեկնածուին ընտրելու մասին: Ես ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ եմ եւ որոշ փաստեր ասեմ: Միշտ զգույշ եմ եղել, որ հոգաբարձուների խորհուրը չքաղաքականացվի: Երբ պարոն Մարուքյանն ասում է, թե ռեկտորի ԺՊ-ն իշխանության թեկնածու է, մի փաստ ասեմ՝ ԵՊՀ-ն եւ այլ բուհեր, որոնք հանրային միջոցներ են տնօրինում, ունեն մարմին՝ խորհուրդ, որն այնտեղ է՝ վերահսկելու համար»:

Համազասպ Դանիելյանի խոսքով. «ԵՊՀ խորհրդի անդամների մի մասը նշանակվում է կառավարության կողմից: Եթե այս կարգավորման մեջ խնդիր եք տեսնում, եկեք քննարկենք՝ արդյոք բուհերը պե՞տք է թողնել առանց վերահսկողության: ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի երկու թեկնածուներն առաջադրվել են խորհրդի այն անդամների կողմից, որոնք ներկայացնում են դասախոսական անձնակազմը: Ասում եք՝ ճնշումներ…մի քիչ պատասխանատու պետք է լինել: Պարոն Մարուքյանն այդպես էլ չասաց՝ ԺՊ-ի թեկնածուներից որեւէ մեկի հետ առնչություն ունի, թե ոչ: Ես որեւէ մեկի հետ չունեմ: Պարոն Մարուքյանը համ նալին է խփում, համ մեխին: Նա շատ առումներով հակասում է ինքն իրեն: Նորից կոչ եմ անում մնալ կառուցողական դաշտում»:

Ապա Համազասպ Դանիելյանն ԱԺ ամբիոնին դրեց մեկ բաժակ մածուն եւ դիմեց Էդմոն Մարուքյանին. «Ի՞նչ կմնա կլասիկ պատգամավորից, եթե նա «կլասը» գցի եւ «կլասը» վերանա: Կոչ եմ անում աշխատանքային միջավայրը չթունավորել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031