Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՏ ոլորտի ներկայացուցիչները մրցեցին սեղանի թենիսում

Հունիս 16,2019 20:07

Տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտի ութ ձեռնարկությունների աշխատակիցներն այսօր «Դինամո» ՄՀԿ-ում հարաբերությունները պարզեցին սեղանի թենիսի խաղատախտակների առջեւ:

Մրցաշարի կազմակերպիչ Քրիստինե Ֆիլիպյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «ՏՏ ոլորտի աշխատակիցները բավականաչափ ակտիվ են սպորտում: Նրանց համար կազմակերպվում են ֆուտբոլի, վոլեյբոլի եւ այլ մարզաձեւերի առաջնություններ, իսկ սեղանի թենիսում նրանք մրցում են առաջին անգամ: Սա առաջինն է նաեւ աղջիկների մասնակցությամբ: Սեղանի թենիս մարզաձեւն ընտրվել է այն պատճառով, որ այն մատչելի է եւ միաժամանակ մարզում է մարդու ոտքերը, ձեռքերը եւ աչքերը: Մեր 43 գործընկերները, որոնցից 6-ը ներկայացնում են գեղեցիկ սեռը, մրցեցին երկու օր:

Այսօր կայացան եզրափակիչները: Աղջիկների մեջ առաջատարների եռյակը կազմեցին Տաթեւիկ Մելիքյանը, Լիանա Խաչատրյանը եւ Լիլիթ Ենոքյանը, իսկ տղաների պայքարում մրցանակակիր դարձան Նարեկ Խաչատրյանը, Ռուբեն Գադուկյանը եւ Արսեն Մոնջոյանը: Առաջին փորձը, կարծես, ստացվեց: Մտադիր ենք մրցաշարը դարձնել ավանդական եւ անցկացնել նաեւ թիմային մրցումներ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930