Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների պաշտոններում ընտրվելու համար Կարեն Սեդրակյանի եւ Էդգար Ճաղարյանի թեկնածություններն առաջարկել է ՀՀ վարչապետը

Հունիս 26,2019 23:27

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների հետ հունիսի 26-ին հանդիպումներ են ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների թեկնածուներ Կարեն Սեդրակյանը եւ Էդգար Ճաղարյանը:

Թեկնածուներն օրենսդիրներին են ներկայացրել իրենց կենսագրություններն ու աշխատանքային ուղիները, անդրադարձել ոլորտում առկա խնդիրներին: Նրանք մանրամասնել են, թե ինչպես են աշխատելու այդ ինքնավար մարմնում, եթե արժանանան պատգամավորների հավանությանը:

Կարեն Սեդրակյանն ու Էդգար Ճաղարյանը պատասխանել են պատգամավորների բազմաբնույթ հարցերին:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների պաշտոններում ընտրվելու համար Կարեն Սեդրակյանի եւ Էդգար Ճաղարյանի թեկնածություններն առաջարկել է ՀՀ վարչապետը: Նրանց ընտրության հարցը նախատեսվում է քննարկել հունիսի 28-ին հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանում:

Parliament.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930