Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ազատամարտիկների դաշինքը» զգուշացնում է

Հունիս 28,2019 18:30

Հարգելի հայրենակիցներ,

«Ազատամարտիկների դաշինքը»,  վերլուծելով վերջին մի քանի ամիսներին երկրում տեղի ունեցող Մարտի 1֊ի գործի լիարժեք բացահայտման, դրա կազմակերպիչների և իրականացնողմերի նկատմամբ օրինական և արդարացի դատաքննության անցկացման հետ կապված գործընթացները, հայտարարում է, որ

– Այս գործընթացում անվերապահորեն աջակցում է գործող իշխանություններին։

– Լիարժեքորեն իրավաչափ է համարում հոկտեմբերի 27֊ով եկած և մարտի 1-ով գնացած ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի կալանավորումը։ Մեր համոզմամբ մարտի 1֊ի իրադարձությունների լիարժեք բացահայտումը դատաիրավական համակարգի բարեփոխումների հետ միաժամանակ , ծանրակշիռ ներդրում կլինի երկրում արդարության և օրինականության հաստատման գործում։ Այս գործընթացներն անշուշտ ունեն «կատաղի» հակառակորդներ, որոնք ոչ այլ ինչ են, քան թալանված միջոցներով ստեղծված կեղծ քաղաքական և կեղծ քաղաքացիական խմբեր ու կազմակերպություններ, որոնց նպատակը անիշխանության ու կառավարելի քաոսի մթնոլորտ ստեղծելու միջոցով պատասխանատվությունից խուսափելը, գռփածը պահպանելը և իշխանությունը վերազավթելն է։ «Ազատամարտիկների դաշինքը» սրանց և սրանց նմաններին զգուշացնում է, որ անհապաղ ու վճռականորեն կասեցնելու է ապակայունացման ցանկացած փորձ, ադեկվատ պատասխան է տալու ցանկացած նման գործողության և անբեկանելի վետո է դնելու մեր երկրում նրանց գործունեության վրա։

«Ազատամարտիկների դաշինքի» խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930