Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ճիշտ չեք». Թաթոյանը՝ «ՎԵՏՕ» քաղաքական շարժման անդամին

Հունիս 26,2019 13:55

«Անցումային արդարադատության համատեքստում խոշտանգումների զոհերի իրավունքների վերականգնման մեխանիզմները» թեմայով հանրային քննարկման ժամանակ այսօր «ՎԵՏՕ» նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին հետեւյալ հարցադրումն ուղղեց. «Պարոն Թաթոյան, դուք նշում եք, որ քաղաքացիական հասարակության հետ շփումներում փորձում եք հասկանալ խնդիրները, բայց որպես քաղաքացիական հասարակություն՝ դուք հիմնականում նկատի ունեք «Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստան»-ից ֆինանսավորվող կազմակերպություններին: Օրինակ, օտարերկրյա կասկածելի հիմնադրամից ֆինանսավորվող կազմակերպությունը որքանո՞վ կարող է համարվել անկախ, եւ օտարերկրյա ինչ-որ հիմնադրամից ֆինանսավորվող փորձագետները կարո՞ղ են համարվել ՀՀ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող մարդիկ»:

Արման Թաթոյանը դիտարկման հետ չհամաձայնեց. «Դուք ճիշտ չեք, այդպես չէ, ՄԻՊ-ը քաղաքացիական հասարակություն է համարում հասարակական կազմակերպություններին, լրագրողներին, քաղաքացիներին: Եվ կապ չունի, թե կազմակերպությունը որտեղից է ֆինանսավորվում: Ֆինանսական աղբյուրները ստուգելը ՄԻՊ իրավասության հարցը չէ, ես աշխատում եմ բոլորի հետ, ովքեր խնդիր են բարձրաձայնում»:

Անի Հովհաննիսյանը պնդեց. «Ուսումնասիրելով ՄԻՊ գրասենյակը՝ մենք կարող ենք արձանագրել, որ ձեր հիմնական գործընկերները «Բաց հասարակություն հիմնադրամներ»-ից ֆինանսավորվող հ/կ-ներն են: Ինչո՞վ է դա պայմանավորված: Հատուկ վերաբերմունք կա՞ այդ գրասենյակի հանդեպ»:

Արման Թաթոյանը կրկին չհամաձայնեց. «Նման բան չկա, ուսումնասիրեք ՄԻՊ գործառույթները»:

Այնուհետեւ քննարկման կազմակերպիչներից Մոնիկա Սարգսյանը շեշտեց, որ հավաքը նվիրված է խոշտանգվողների իրավունքների պաշտպանությանը, եւ այն պետք չէ քաղաքական հարթակի վերածել:

Հիշեցնենք, որ այս քննարկումը կազմակերպվել է մի ծրագրի շրջանակում, որի ֆինանսավորողներն են  «Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստան» եւ Եվրամիությունը:

Մանրամասն՝ տեսանյութում

Դուք ճիշտ չեք։ Արման Թաթոյանը` ՎԵՏՕ քաղաքական շարժման անդամին

Gepostet von Aravot am Mittwoch, 26. Juni 2019

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930