Լրահոս
Օրվա լրահոսը

380 հազար եվրոյով՝ ադամանդե վզնոց եւ ականջօղեր, 1 մլն 587 հազար 300 եվրոյով՝ ջահեր․ Գագիկ Ծառուկյանի տարեկան հայտարարագիրը․ «Հայկական ժամանակ»

Հուլիս 20,2019 10:55

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը 2019 թվականի մայիսի 24-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2018-ի տարեկան հայտարարագիրը:

2018-ին Ծառուկյանը ձեռք է բերել 11 հազար 400 դրամի չափով բաժնետոմս, որը տարեվերջում փոփոխության չի ենթարկվել: Հարկային տարում Ծառուկյանը ձեռք է բերել 25 հազար դրամի չափով, 42 հազար 500 դրամի չափով, 27 հազար ռուբլու չափով եւ 50 հազար ռուբլու չափով 3 տարբեր բաժնեմասեր, որոնք տարեվերջում փոփոխության չեն ենթարկվել: Հարկային տարվա սկզբում Ծառուկյանն ունեցել է 5 հազար ռուբլու չափով այլ բաժնեմաս, որը հարկային տարվա ընթացքում օտարել է: Հարկային տարվա սկզբում Ծառուկյանն ունեցել է նաեւ 60 մլն 42 հազար 829 դրամի չափով բաժնեմաս, հարկային տարում ձեռք է բերել 5 մլրդ 982 մլն 786 հազար 171 դրամի չափով բաժնեմաս եւ արդյունքում տարեվերջում Ծառուկյանն ունեցել է 6 մլրդ 42 մլն 829 հազար դրամի չափով բաժնեմաս: 2018-ի տարեսկզբում Ծառուկյանն ունեցել է նաեւ 799 մլն 212 հազար դրամի չափով բաժնեմաս, տարվա ընթացքում նա ձեռք է բերել 5 մլրդ 821 մլն 217 հազար 730 դրամի չափով բաժնեմաս, արդյունքում տարեվերջում Ծառուկյանի այս բաժնեմասի չափը կազմել է 6 մլրդ 620 մլն 429 հազար 730 դրամ:

2018-ի ընթացքում ԲՀԿ խմբակցության ղեկավարը 22 թանկարժեք գույք է ձեռք բերել:

1) Ննջարանի կահույք – 181 հազար եվրո

2) Ննջարանի կահույք – 175 հազար եվրո

3) Ննջարանի կահույք – 180 հազար եվրո

4) Ննջարանի կահույք – 193 հազար եվրո

5) Ննջարանի կահույք – 220 հազար եվրո

6) Ննջարանի կահույք – 207 հազար եվրո

7) Ննջարանի կահույք – 201 հազար եվրո

8) Խոհանոցի կահույք – 110 հազար եվրո

9) Մեծ ճաշասենյակի կահույք – 290 հազար եվրո

10) Մեծ ճաշասենյակի կահույք – 305 հազար եվրո

11) Միջին ճաշասենյակի կահույք – 150 հազար եվրո

12) Նախասրահի կահույք – 270 հազար եվրո

13) Նախասրահի կահույք – 283 հազար եվրո

14) Նախասրահի կահույք – 298 հազար եվրո

15) Նախասրահի կահույք – 133 հազար եվրո

16) Նախասրահի կահույք – 142 հազար եվրո

17) Նախասրահի կահույք – 129 հազար եվրո

18) Նախասրահի կահույք – 130 հազար եվրո

19) Նախասրահի կահույք – 128 հազար եվրո

20) Նախասրահի կահույք – 101 հազար եվրո

21) Նախասրահի կահույք – 97 հազար եվրո

22) Ջահեր 20 հատ – 1 մլն 587 հազար 300 եվրո

2018-ի տարեսկզբում Ծառուկյանն ունեցել է 425 մլն 805 հազար դրամ, 163 մլն 796 հազար դոլար, 28 մլն 348 հազար եվրո, որը տարեվերջում դարձել է 543 մլն 845 հազար դրամ, 168 մլն 531 հազար դոլար եւ 30 մլն 641 հազար եվրո:

2018-ին Ծառուկյանն ունեցել է 4 մլրդ 184 մլն 594 հազար 638 դրամի չափով, 987 հազար 287 եվրոյի չափով եւ 333 դոլարի չափով եկամուտ, որը հիմնականում գոյացել է շահաբաժնից, տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից, վարձակալության դիմաց ստացված վճարներից:

Ծառուկյանի դեռեւս 2017 թվականին՝ պաշտոնը ստանձնելու ժամանակ ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ նա ունի 13 անշարժ գույք՝ 5 առանձնատուն, 1 այգետնակ եւ 7 հողամաս: ԲՀԿ խմբակցության ղեկավարն ունի նաեւ 12 թանկարժեք ավտոմեքենա՝ «TOYOTA LAND CRUISER PRADO V6 4.0», «BMW X5 4.4 I», «JEEP WRANGLER 4.0», «ROLLS-ROYCE PHANTOM 6.7», «NISSAN PATROL 3.0», «ROLLS-ROYCE PHANTOM 6.7»,  «RANGE ROVER SPORT 4.4», «TOYOTA LAND CRUISER 200 4.0», «TOYOTA LAND CRUISER 200 4.0», «TOYOTA TUNDRA 5.7», «MERCEDES-BENZ G 63 AMG» եւ «BENTLEY BENTAYGA» մակնիշների:

Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը 2018-ին 3 թանկարժեք գույք է ձեռք բերել՝ 25 հազար դոլարով՝ մարգարիտե վզնոց, 380 հազար եվրոյով՝ ադամանդե վզնոց եւ ականջօղեր է եւ 300 հազար դոլարով՝ զմրուխտե քարով մատանի եւ ականջօղեր:

Ջավահիր Ծառուկյանը տարեսկզբում ունեցել է 15 մլն 815 հազար դրամ, 21 հազար 500 դոլար եւ 9150 եվրո, որը տարեվերջում դարձել է 20 մլն 451 հազար դրամ, 30 հազար 300 դոլար եւ 12 հազար եվրո:

2018-ին Ջավահիր Ծառուկյանն ունեցել է 12 մլն դրամի չափով եւ 197 հազար 945 դրամի չափով ստացված 2 նվիրատվություն եւ 218 հազար 834 եվրոյի չափով շահաբաժնից ստացված եկամուտ:

 

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031