Լրահոս
Օրվա լրահոսը

19 ամյա զինծառայողը ինքնասպանություն է կատարել արցախա-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում

Հուլիս 25,2019 22:55

Aravot.am-ի տեղեկություններով, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Գալոյանը հուլիսի 13-ին ինքնասպանություն կատարելուց առաջ զորամասից փախել է, հասել արցախա-ադրբեջանական սահմանի չեզոք գոտի: Հենց այնտեղ էլ գտել են նրա դին:

Նախքան ինքնասպանություն կատարելը նա կրակահերթ է ր բացել դիրքի ավագի ուղղությամբ, սակայն ոչ մի փամփուշտ ավագին չի կպել: Մեր տեղեկություններով, Վոլոդյա Գալոյանը մտածել է, թե սպանել է դիրքի ավագին ու վախից է փախել զորամասից: Իսկ դիրքի ավագի ուղղությամբ կրակելուն նախորդել է վիճաբանություն, պատճառը եղել է Վոլոդյա Գալոյանի գրպանի հեռախոսը, ինչը չի թույլատրվել դիրքեր տանել:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ 2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու, ուղղակի դիտավորությամբ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ.Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել վերջինիս կամքից անկախ հանգամանքներով:

Կրակահերթ արձակելուց անմիջապես հետո, Վ.Գալոյանն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով թողել է դիրքի տարածքը, որից հետո՝ 2019թ. հուլիսի 24-ին՝ ժամը 04:20-ի սահմաններում, մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորությամբ, հայտնաբերվել են վերջինիս դին՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով, եւ կողքին ընկած նրա ինքնաձիգը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031