Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության փոխնախարար. Անձնական ու խմբային մանր շահերն անցողիկ են, իսկ իրական ազգային ու մարդկային արժեքները՝ մնայուն

Օգոստոս 08,2019 12:07 Share

Հին ու բարի հարևանի օրինակը. Վրաստան

Փաստ 1. Վրաստանը մեր երկրի հետ ունի շատ ընդհանրություններ, ընդհանուր պատմության, սոցիալ-տնտեսական, մշակութային, աշխարհայացքային և այլն:

Փաստ 2. Վրաց ուղղափառ եկեղեցին շատ ազդեցիկ է հանրության շրջանում և եկեղեցու որոշ ներկայացուցիչներ երկու տարի առաջ էլ լուրջ քննադատություն էին հնչեցնում, որ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիան ուղղված է վրացական ավանդույթների, ինքնության և ամեն ազգայինի դեմ:

Փաստ 3. Վրաստանի սահմանադրության 30-րդ հոդվածով նախատեսվում է, որ ամուսնությունը՝ որպես ընտանիք կազմելու նպատակով տղամարդու և կնոջ միություն, պետք է հիմնված լինի ամուսինների իրավունքների հավասարության և ազատ կամարտահայտության վրա:

Փաստ 4. Վրաստանը 2014թ. հունիսի 14-ին ստորագրել և 2017թ. ապրիլի 5-ին վավերացրել է նշված կոնվենցիան:

Փաստ 5. Վրաստանի կողմից Կոնվենցիայի վավերացումից մեկ տարի անց՝ 2018թ. հունիսի 19-ին Եվրոպայի խորհուրդը Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի հետ համատեղ կազմակերպել է աշխատաժողով նվիրված «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիային՝ նաև կոնվենցիայի մոնիթորինգային խորհրդատվական մարմնի՝ GREVIO-ի զեկուցողների մասնակցությամբ:

Փաստ 6. Ինչպես հնարավոր է տեղեկանալ այդ հանդիպման զեկույցից, կոնվենցիայի կարգավորման առարկայի դիտարկումը կոնկրետ երկրի՝ Վրաստանի դեպքում, ինչպես նաև տարբեր երկրներից բերված լավագույն փորձառությունները, վերաբերում են բացառապես կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, կանանց պաշտպանության և իրավապահ համակարգի կողմից պատշաճ ու մասնագիտացված արձագանքի հարցերին, ինչպես նաև կանանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներգրավվածությանը կոնվենցիայի իրականացման ընթացքը դիտարկելիս։

Այլ կերպ ասած, այն մտավախություններն ու թյուր մեկնաբանությունները, որ մոնիտորինգային մարմինը (GREVIO) կգա և կպահանջի երկրից օրինականացնել միասեռ ամուսնությունները կամ միասեռ անձանց միությունը դիտարկել որպես ընտանիք, բացի այն որ կապ չունեն կոնվենցիայի կարգավորման հետ, այլև կոնկրետ հարևան երկրի օրինակով հօդս են ցնդում՝ որպես պարզ թյուրընկալումներ։

Ուստի, կոչ ենք անում կարդալ հակափաստարկները, բացի այս, չտրվել մանիպուլյացիաների, որոնց նպատակադրումն ակնհայտ է:

Երկու բառ ԵՄ Արդարադատության դատարանին կոնվենցիայի առնչությամբ դիմելու վերաբերյալ.

2017 թվականի հունիսի 13-ին ԵՄ Հանձնաժողովը ԵՄ անունից ստորագրել է կոնվենցիան՝ հիմք ընդունելով Խորհրդի 2017 թվականի մայիսին ընդունված երկու որոշումները, որոնցից մեկը վերաբերել է փախստականների ու նրանց չվերադարձելիության հարցերին, իսկ մյուսը՝ քրեական գործերով դատական համագործակցության հարցերին:

2019 թվականի ապրիլին Եվրոպական պառլամենտում հարց է բարձրացվել, թե արդյոք իրավական հիմքերի տեսանկյունից Խորհրդի երկու որոշումներ պետք է դրվեն կոնվենցիային միանալու հարցի հիմքում և ոչ թե` մեկը:

Ուստի, ԵՄ պառլամենտը դիմել է Արդարադատության դատարան և խնդրել Դատարանին մեկնաբանել իրավական անորոշությունը, թե արդյոք Կոնվենցիային միանալը (accession) համապատասխանում է ԵՄ հիմնական համաձայնագրերին այն տեսակետից, որ արդյոք չի առաջացնում իրավական հիմքի ընտրության հարց՝ Խորհրդի երկու որոշմամբ Կոնվենցիայի ստորագրման (signing) և ամփոփման/վավերացման (conclusion) առումով:

Ավելին, ԵՄ խորհրդարանի կողմից հաստատված նույն փաստաթղթում, տեքստի գործառնական մասում (ոչ նախաբանի) հղում է կատարվում ԵՄ խորհրդարանի 2017 թվականի սեպտեմբերի 12-ի ընդլայնված բանաձևին, որում ԵՄ խորհրդարանը կոչ է անում ԵՄ անդամներին միանալ Կոնվենցիային՝ առանց սահմանափակումների և ձգձգումների:

Այլ կերպ ասած՝ ԵՄ պառլամենտը դատարան է դիմել բացառապես իրավական ընթացակարգային հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար:

Հ.Գ. ՀՀ արդարադատության նախարարությունը շարունակում է մանրամասն ներկայացնել այս կոնվենցիայի շուրջ հասարակության շրջանում առկա թյուընկալումների և շրջանառվող մեկնաբանությունների վերաբերյալ մասնագիտական հակափաստարկներ և փաստական տվյալներ, որոնք լրացվում են և հասանելի են այս հղումով:

Հ.Գ.Գ Իրապես, անձնական ու խմբային մանր շահերն անցողիկ են, իսկ իրական ազգային ու մարդկային արժեքները՝ մնայուն:

Քրիստիննե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արդարադատության փոխնախարար

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031