Լրահոս
Օրվա լրահոսը

Քննությամբ հիմնավորվել է. կատարել են 10-ից ավելի բնակարանային գողություններ՝ Երևանում և տարբեր մարզերում

Օգոստոս 08,2019 16:34 Share

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Երևանի բնակիչներ 53 ու 40-ամյա երկու տղամարդ Սևանում ապրող 27-ամյա մի երիտասարդի հետ խմբի կազմում կատարում են բնակարանային գողություններ։ Հիշյալ անձինք վերցվեցին քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ համատեղ իրականացրին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում՝ ոստիկանների տեղեկությունները հիմնավորվեցին և նրանց տեսադաշտում հայտնված անձինք հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանություն։ Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ կատարվեցին մի շարք հասցեներում։

Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները հայտնաբերեցին տարբեր բնակարաններից գողացված իրերի մի մասը, որոնք առգրավվեցին հետագա գործողությունների համար։ Բացի իրեղեն ապացույցներից՝ իրավապահները հայտնաբերեցին նաև ապօրինի պահվող զենք-զինամթերք։

Ոստիկանության ծառայողները պարզեցին, որ հրազեններից մեկը գողոն է․ այն 3000 դոլարի և ոսկյա զարդերի հետ գողացել են նախորդ տարվա ապրիլին՝ Արտաշատի բնակարաններից մեկից։

Այս պահին քննությամբ հիմնավորվել է, որ նրանք կատարել են 10-ից ավելի բնակարանային գողություններ՝ Երևանում և տարբեր մարզերում։ Այժմ էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են՝ բացահայտված դեպքերի բոլոր հանգամանքներն ամբողջությամբ պարզելու, ինչպես և այլ հանցադրվագներ բացահայտելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031