Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Վարչապետի պատվին ոստիկանները  փակել  էին  Գյումրու կենտրոնական Գայի փողոցը

Օգոստոս 11,2019 23:54

Այսօր կեսօրին՝ ժամը 16․00-ի սահմաններում ոստիկանները  մեքենաներով փակել էին Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակից դեպի  Գայի փողոց տանող հատվածը՝ պարալիզացնելով թիվ 22 միկրոավտոբուսի երթևեկությունը։

Նշենք, որ Գայի փողոցում գտնվում է Սուքիասյան ընտանիքին պատկանող «Պլազա Վիկտորիա» հյուրանոցը, որտեղ  երեկ գիշերել  էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքն ու որտեղ հենց այդ պահին գտնվում էին Փաշինյանները։

Վարչապետի՝  Գյումրին գովազդող հրաշալի տեսանյութից ակնհայտ է, որ նա ՀՀ քաղաքացիների հետ շփվելու խնդիր չունի, քայլում է փողոցներով, կանգնում, բարևում, հաճույքով զրույցի է բռնվում, լուսանկարվում է անցորդների հետ։

Թե ինչո՞ւ էին ոստիկանները կամ միգուցե վարչապետի անվտանգության աշխատակիցները փողոց փակում, որն, ի դեպ, հատուկ էր նախկին իշխանավորների այցերի ժամանակ, մնում է անհասկանալի․․․

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031