Լրահոս
Օրվա լրահոսը

22 գոճի հափշտակած երիտասարդին հայտնաբերեցին

Սեպտեմբեր 04,2019 16:22

Օգոստոսի 22-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի երիտասարդ այցելել են Վանաձորում ապրող 64-ամյա մի տղամարդու և նրանից վերցրել 22 գոճի՝ գումարը երկու ժամ անց տալու պայմանով, սակայն հեռացել էր անհայտ ուղղությամբ՝ չվճարելով գումարը։

Նախնական հաշվարկով տուժողին պատճառվել էր մոտ 400․000 դրամի վնաս։

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին խարդախությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունն ու բնակության վայրը։ 27-ամյա երիտասարդը հրավիրվել է բաժին ու տվել խոստովանական բացատրություն։

Նախնական տվյալներով՝ նա գոճիները տարել է Արմավիրի մարզ ու վաճառել։ Այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30